Արտաշատի Սբ Հովհաննես Ավետարանիչ առաքելական եկեղեցում կատարվեց Ջրօրհնեքի կարգ  

2 րոպեի ընթերցում

ԱՐՏԱՇԱՏ, 6 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջրօրհնեքի արարողությունն Արտաշատի Սբ Հովհաննես Ավետարանիչ առաքելական եկեղեցում ավելի քան մարդաշատ էր: Հոգեւոր արարողությանը մասնակցում էին Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ պատգամավորներ Արգամ Աբրահամյանը, Կարինե Պողոսյանը, Արարատի նախկին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, Արտաշատի նախկին քաղաքապետ Գագիկ Մուրադյանը, մարզպետարանի եւ քաղաքապետարանի աշխատողները, հավատավոր ժողովուրդը:

Պատարագիչ քահանաներ Տեր Թաթուլ քահանա Գասպարյանը եւ Տեր Երվանդ քահանա Բաբայանը Տերունական աղոթքից հետո երգչախմբի հետ կատարեցին Հիսուսի ծննդյան շքեղ Ավետիսը: Դահլիճը միաբերան արձագանքեց. «Հիսուս Ծնավ եւ Հայտնեցավ, Ձեզ եւ Մեզ Մեծ Ավետիս»:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Տեր Թաթուլ քահանան մեկնեց օրվա խորհուրդը: Նա ասաց, որ խիստ խորհուրդ ունի Հիսուսի ծննդին նախորդող հիսնական պահքը: Այն մարդու մարմինը եւ հոգին զորացնելուց բացի, մարդուն մաքրում, սրբագործում է: Որից հետո մարդը սրբագործված դիմավորում է Փրկչի ծնունդը: Նա ընդգծեց նաեւ, որ Հիսուսի ծնունդը նոր կյանքի սկիզբն է: «Մեղսական մարդու համար մեր փրկիչը խաչվեց եւ դրանով բացեց հավիտենական կյանքի ճանապարհը»,-հավելեց նա:

Հոգեւոր հայրը մեկնելով օրվա խորհուրդն, ասաց, որ Հովհաննես Մկրտիչը Հորդանան գետում Հիսուսին ջրով մկրտեց եւ այդ պահին Սուրբ հոգին աղավնակերպ տեսքով իջավ Հիսուսի վրա: Ջրորհնեքի արարողությունը խորհրդանշում է այդ աստվածաշնչյան արարողությունը: Ապա հոգեւոր հայրերը խաչով օրհնելով ջուրը՝ աղավնու կտուցից մյուռոն կաթեցրին ջրի մեջ:

Տեր հոր խոսքերին հաջորդում էին երգչախմբի գեղեցիկ ավետիսները:

Քահանան կարդաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի ուղերձը:

Միջոցառման ավարտին Արտաշատի դպրոցների քառասուն աշակերտներ ներկայացրեցին Քրիստոսի ծննդյանը նվիրված բեմականացում: Ներկայացումը դիտելուց հետո հավատավոր ժողովուրդը գնաց տուն՝ իր հետ տանելով սրբալույս մյուռոնով օծված ջուրը՝ ի նշան առատության, սրբագործության, զանազան հիվանդություններից բժշկվելու, օջախի բարեբերության:

Լիլիթ Մաճկալյան

Հայերեն

Իրանում Ավստրիայի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը կանչվել է ԱԳՆ

ԱԺ-ն քննարկում է Վանաձոր և Արարատ խոշորացված համայնքներ ձևավորելու նախագիծը

ՔՊ պատգամավոր Սոնա Ղազարյանն անդրադարձել է Հաջիևի հայտարարություններին

Կանադայի վարչապետն ակնկալում է էապես խորացնել ԵՄ-ի հետ համագործակցությունը

Հովհաննես Գաբրիելյանի բացառիկ ռեկորդը․ նա առանց դադարի լողալով հատել է Սևանա լիճն՝ ամբողջ երկայնքով

Անահիտ Ավանեսյանը հորդորոել է Ծավի բնակիչներին օգտագործել միայն շշալցված ջուր

Եմենից ավելի քան 2000 փախստական ​​է ժամանել Ջիբութի

«Կանանց տնտեսական հզորացում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում աջակցություն է տրամադրվել Վարդենիս համայնքի կանանց

Վարձակալության ենթակա պետական գույք՝ էլեկտրոնային աճուրդների համակարգում

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազը պետք է անհապաղ հեռանա պաշտոնից