Հասարակական

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց անօրինական վարչարարության համար նոր տուգանքների նախագծին

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց անօրինական վարչարարության համար նոր տուգանքների նախագծին

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծին: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ ՀՀ օրենսդրությունն արդեն իսկ ունի անհրաժեշտ գործիքները պաշտոնյաների անօրինական գործողությունների, անգործության կամ անփութության արդյունքում կորուստներ կրած անձանց իրավունքների եւ շահերի պաշտպանության համար: «Սահմանված են տուգանքները հիսունապատիկի չափով և ավելի, մինչդեռ այս նախագծով անհամաչափ տուգանքներ են առաջարկվում պատճառած վնասի համար: Վերոհիշյալի հիման վրա կառավարությունը կարծում է, որ այս օրինագծի ընդունման անհրաժեշտություն չկա, քանի որ դրա համար առաջարկվող տույժերը ադեկվատ չեն», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Հարությունյանը:

Նախագծով առաջարկվում է անօրինական վարչարարության արդյունքում պատճառված վնասի համար տուգանք սահմանել: Մասնավորապես, պաշտոնյայի նկատմամբ անօրինական գործողությունների հետևանքով քաղաքացիներին վնաս պատճառելու համար պետք է վարչական տույժ սահմանվի տուգանքի ձևով՝ առաջին խախտման համար`50 հազար դրամ, երկրորդ խախտման համար` 100 հազար դրամ, երրորդ խախտման համար` 300 հազար և ավելի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում