Հայաստանյան ՓՄՁ-ները մասնակցելու են Սինգապուրում և Ճապոնիայում կազմակերպվող ցուցահանդեսին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաջորդ տարի գարնանը Սինգապուրում և Ճապոնիայում կազմակերպվելու է փոքր և միջին ձեռնարկությունների խոշոր ցուցահանդես, որին մասնակցելու են նաև հայաստանյան ՓՄՁ-ները: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այս մասին դեկտեմբերի 26-ին հայտնեց Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը՝ հավելելով, որ ցուցահանդեսներին ակնկալվում է մեկ-երկու հաջողված համագործակցություն:
«Ներկայումս Ճապոնիայի ցուցահանդեսից հետո ակնկալում ենք մի քանի հաջողված համագործակցություն, որովհետև երկար ընտրություն է կատարվել, որոշ ապրանքների տեսակներ ուղարկվել են Ճապոնիա համտեսի և ընտրվել են իրենց համար ավելի նախընտրելի տարբերակները, որոնք ուղարկվելու են ցուցահանդեսի»- նշեց Մնացականյանը:
Հայաստանիփոքրևմիջինձեռնարկատիրությանզարգացմանազգայինկենտրոն» (ՓՄՁԶԱԿ)հիմնադրամիգործադիրտնօրենը նշեց, որ կենտրոնը օգնում է բազմաթիվ փոքր և միջին ձեռնարկություններին՝ խթանելու նրանց ապրանքների արտահանումը:
«Մեր կենտրոնի միջոցով ձեռնարկությունները փորձում են արտահանել չրեր, գինիներ, կոմպոտ: Այս մասով բավականին հաջողված համագործակցություն ունենք Եվրոպայի հետ »,-ասաց Մնացականյանը: