Տնտեսություն

Հայ ծրագրավորողները հնարավորություն են ստանում մասնակցելու Ռուսաստանի պետական գնումներին

1 րոպեի ընթերցում

 Հայ ծրագրավորողները հնարավորություն են ստանում մասնակցելու Ռուսաստանի պետական գնումներին

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունը վերացնում է իր տարածքում պետական և մունիցիպալ գնումների մրցույթներին Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում մշակված ծրագրային ապահովումների մասնակցության արգելքը:

«Սա լավ նորություն է ԵԱՏՄ անդամ երկրների ընկերությունների համար և պետք է ձգտել, որ Միասնական շուկայում չստեղծվեն նոր՝ արդեն թվային խոչընդոտներ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամԿարինե Մինասյանը:

2015 թվականին Ռուսաստանի կառավարության որոշմամբ` Ռուսաստանում արգելվել է օտարերկրյա ծրագրային ապահովումներին մասնակցել պետական գնումների մրցույթներին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում