Առաջնագծի կահավորումը կարդինալ փոփոխությունների բերեց. քաղաքագետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հաջորդ տարի շարունակվելու են բանակի բարեփոխման, վերազինման և մարտունակության էլ ավելի բարձրացման ծրագրերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը` արձանագրելով այս տարի սպառազինության ոլորտում Հայաստանի իրականացրած լուրջ քայլերը: «2017-ի ընթացքում ամբողջ սահմանի երկայնքով կահավորվել է առաջնագիծը, ինչն անվտանգության և ներկայիս քիչ թե շատ խաղաղ դրության հիմնական երաշխիքներից է: Դիտարկման սարքերի, հետախուզական տարբեր գործիքների ներդրումը մեկ տարվա ընթացքում կարդինալ փոփոխություններ բերեց առաջնագծում: Ես կարծում եմ` դա 2016-ի ապրիլյան դասն էր, որը, կարելի է ասել, լավ սերտվել է»,-ասաց քաղաքագետը:

Անդրադառնալով բանակի բարեփոխումների առնչությամբ ՀՀ նախագահի հայտարարությանը, որ պետք է դրան հասնել թռիչքային լուծումներով` քաղաքագետն ընդգծեց ռազմական հավասարակշռության խնդիրը օրակարգից դուրս բերելու անհրաժեշտությունը: «Սպառազինության տեսակետից հայկական կողմը պետք է շատ ավելի բարձր մակարդակում լինի, քան հակառակորդն է»,-մեկնաբանեց քաղաքագետը:

Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշեց նաև, որ ընթացիկ տարում հայկական կողմը կարողացավ բանակցային գործընթացում փոխել մոտեցումները և հանդես եկավ ավելի կարծրացած դիվանագիտական դիրքորոշմամբ: Նրա խոսքով` առաջին անգամ դա արտահայտվեց Հայաստան-Սփյուռք համաժողովի ընթացքում սկզբից արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, ապա Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: Դրանով ի ցույց դրվեց, որ հայկական կողմը նեղացրել է տարածքային զիջումների պատրաստակամության իր քաղաքականությունը: «Նրանք հայտարարեցին, որ հայկական կողմը պատրաստ է շարունակել բանակցային գործընթացը և, որպես շարունակականության հիմք, խոսեցին հնարավոր զիջումների մասին, բայց ոչ այն բառապաշարով, որը կար Մադրիդյան սկզբունքների հայտնի բովանդակության մեջ: Այլ նշեցին, որ հայկական կողմը պատրաստ է զիջումների այն մակարդակով, որը չի սպառնա հայկական երկրորդ հանրապետության անվտանգությանը»,-ասաց քաղաքագետը` հիշեցնելով, որ մոտեցումների փոփոխությունն ադրբեջանական կողմի հակահայ ու թշնամական քաղաքականության շարունակականությամբ էր պայմանավորված:

Հայերեն English

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից