Սպորտ

Նախագահ Սերժ Սարգսյանի հավանությանը կներկայացվի ՀՀ նախագահի անվանական թոշակի թեկնածուների ցուցակը

1 րոպեի ընթերցում

Նախագահ Սերժ Սարգսյանի հավանությանը կներկայացվի ՀՀ նախագահի անվանական թոշակի թեկնածուների ցուցակը

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հավաքական թիմերի (ներառյալ՝ հաշմանդամային սպորտը) կազմում օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած մարզիկներին և նրանց մարզիչներին ՀՀ նախագահի անվանական թոշակի թեկնածուներ ընտրելու և առաջադրելու աշխատանքներն իրականացնող հանձնաժողովը նիստ է գումարել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նիստը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Քննարկվել և հաստատվել է ՀՀ նախագահի անվանական թոշակի 2018 թվականի թեկնածուների ցուցակը՝ ըստ մարզաձևերի:

Հանձնաժողովի անդամները հաստատել են ՀՀ նախագահի անվանական թոշակի թեկնածուների ցուցակը, որը կներկայացվի Նախագահ Սերժ Սարգսյանի հավանությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում