Զբոսաշրջության ոլորտում համար մեկ խնդիրը երկրի ճանաչելիության բարձրացումն է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահը այս ոլորտում համար մեկ խնդիրը համարում է Հայաստանի ճանաչելիության բարձրացումն արտասահմանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ամփոփիչ ասուլիսի ժամանակ կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը նշեց, որ քանի դեռ արտասահմանում հայերին տալիս են՝ «որտեղից եք» հարցը ու «Հայաստան» պատասխանը լսելիս, հետաքրքրվում են, թե այն որտեղ է գտնվում, շատ անելիքներ կան: «Մենք կարևոր խնդիր ունենք մեր առջև՝ Հայաստանի ճանաչելիությունը ամբողջ աշխարհում բարձրացնելը»,-ասաց Զարմինե Զեյթունցյանը: Այս իմաստով նա կարևորեց զբոսաշրջության ոլորտի մարքեթինգային քաղաքականության շրջանակներում օտարերկրյա լրագրողների այցերը: «Երկրի ճանաչելիությունը բարձրացնելու ամենալավ գործիքներից է լրագրողական այցերի կազմակերպումը: Մեկ տարվա ընթացքում լրագրողներ ենք ունեցել 11 երկրից, հրավիրել ենք 102 լրագրողի, տպվել է շուրջ 100 հոդված, պատրաստվել է 12-ից ավելի հեռուստաֆիլմ ու հաղորդումներ: Ստացվում է, որ տարվա մեջ համարյա այնպիսի օր չենք ունեցել, որ լրագրող չլիներ Հայաստանում»,-նշեց կոմիտեի նախագահը:

Զարմինե Զեյթունցյանը նշեց, որ կարևորում են թվային տեխնոլոգիաների կիրառումը ոլորտում հաջողության հասնելու համար: Այս համատեքստում նա ընդգծեց Armenia.travel Հայաստանի կայքի հաճախելիության ցուցանիշների աճը: Նա նշեց, որ անգլալեզու կայքը շուտով հասանելի կլինի ռուսերենով, հետագայում պլանավորվում է ճապոներեն տարբերակն ունենալ: «Հատուկ տեխնոլոգիաների միջոցով կայքն ունեցել է 530 հազար այցելություն 144 երկրից»,-հայտնեց Զեյթունցյանը:

Զեյթունցյանի տեղեկացմամբ՝ որպես թիրախային երկրներ՝ աշխատանք է տարվել Ռուսաստանում, Իրանում, Ծոցի արաբական երկրներում, Արևելյան ու Արևմտյան Եվրոպայի այն երկրներում, որոնց հետ առկա են ուղղակի չվերթներ, Գերմանիան է եղել կոմիտեի ուշադրության կենտրոնում: «Վիզաների դյուրացում է եղել մի քանի երկրների հետ, այդ երկրներում ևս տարվել են աշխատանքներ: Մեր հիմնական քաղաքականությունը եղել է զբոսաշրջիկների քանակն ավելացնելը»,-հավելեց պաշտոնյան:

Հայերեն English Русский

ԱԺ-ն վավերացրեց ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակապահովման աջակցության ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը

Ռուսաստանը մերժում է Զելենսկու՝ 60-օրյա հրադադարի խնդրանքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Radio France International-ին

Շաքիում վիրավորում ստացած Անի Ավետիսյանն ու նրա երկու երեխաները տուժող են ճանաչվել

Քենիայում էբոլա վիրուսի պատճառով 108 մարդ կարանտինի մեջ է

ԱՄՆ-ն ընդլայնել է դիվանագետների համար սահմանափակումները Սաուդյան Արաբիայում

Չինաստանն աջակցում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ զինադադարին

Ադրբեջանում ձերբակալված ՌԴ քաղաքացիների հարցը մնում է ռուս-ադրբեջանական օրակարգում. Պեսկով

Երևանում 4638 առևտրային օբյեկտ չունի օրինական գրանցում․ Ավինյանն անդրադարձել է խնդրին

Հայաստանը՝ հանքարդյունաբերական ներդրումների և համագործակցության հարթակ. հոկտեմբերի 16-17-ին կանցկացվի Mining Armenia Forum-ը