Եվրոպացիները խելամիտ են համարում ԵԱՏՄ եւ ԵՄ միջեւ Հայաստանի՝ կամուրջ լինելու գաղափարը. գերմանացի պատգամավոր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերը կարծում է, որ Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագիրը երկու կողմերի համար էլ մեկ քայլ առաջ էր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` պատգամավորն այս մասին հայտարարեց Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի և ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված քննարկմանը Հայաստանի և Եվրամիության միջև նոյեմբերի 24-ին կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերաբերյալ:

«Հայաստանը Գերմանիայի համար դիտարկվում է որպես մի դրական երկիր, մասնավորապես նախորդ տարի Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո: Կարծում եմ, որ վերջին տարիների ընթացքում երկու երկրների հարաբերությունները ավելի են ակտիվացել»,-ասաց պատգամավորը:

Նրա խոսքով` Եվրամիությունը Հայաստանից ակնկալում է կայուն եւ ժողովրդավար կառավարում:

«Մենք կօգնենք մեզ հասանելիք բոլոր ուղղություններով այն ոլորտներում, որ կկարողանանք, եւ մասնավորապես, շեշտը դնելու ենք կրթության ոլորտի վրա, որով ավելի շատ նպատակների կկարողանանք հասնել»,-ասաց Ալբերտ Վայլերը:

Հարցին, թե ինչ է Եվրամիությունը մտածում Հայաստանի` որպես կամուրջ դերի մասին Եվրասիական տնտեսական միության եւ Եվրամիության միջեւ, գերմանացի պատգամավորը պատասխանեց.

«Կարծում եմ, որ եվրոպացիները տվյալ դատողությունը շատ խելամիտ են համարում, եւ այո, մենք կողջունենք, երբ երկկողմանի համագործակցությունը ստացված կլինի, քանի որ մենք դրանով կկարողանանք հասնել այն նպատակին, որ Հայաստանը որպես կամուրջ նաեւ կծառայի այդ երկու միությունների միջեւ»,-եզրափակեց նա:

Բրյուսելում նոյեմբերի 24-ին ստորագրվեց Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում փաստաթուղթը ստորագրեցին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:
Հայերեն العربية English Русский

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը