Հուսալի գործընկեր, միջազգային մեդիա-դաշտում ՀՀ-ի խոսափող. մտավորականները շնորհավորում են «Արմենպրես»-ի 99-ամյակը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան բարձր է գնահատում «Արմենպրես»-ի՝ որպես հուսալի գործընկերոջ, ազգանվեր գործունեությունը: ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, շնորհավորելով «Արմենպրես»-ին լրատվական գործունեության 99-ամյա տարեդարձի առթիվ, նշել է, որ այն մշտապես ակադեմիայի կողքին է՝ պարբերաբար անդրադառնալով նրա գործունեությանը:

«Մենք բարձր ենք գնահատում մեր հուսալի գործընկերոջ ազգանվեր գործունեությունը: Մաղթում ենք «Արմենպրես»-ին նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ: Վստահ ենք, որ ապագայում «Արմենպրես»-ը կիրականացնի Հայաստանի գիտության և կրթության զարգացմանը նպաստող նորանոր հետաքրքիր տեղեկատվական ծրագրեր»,-ասաց Ռադիկ Մարտիրոսյանը:

Ակադեմիայի նախագահը կարևորել է նաև «Արմենպրես»-ի մամուլի կենտրոնի աշխատանքը:

«Արմենպրես»-ի հետաքրքրությունը Հայաստանի գիտության խնդիրների, հաջողությունների նկատմամբ նպաստում է հայ գիտնականների աշխատանքների ճանաչմանը: Մեր գիտնականները պարբերաբար հյուրընկալվում են «Արմենպրես»-ի մամուլի սրահում` ներկայացնելով գիտական նորարարությունները, հետազոտությունների արդյունքները, փորձագիտական գնահատականները Հայաստանի և ամբողջ աշխարհի իրադարձությունների և արդի հարցերի վերաբերյալ: Մաղթում ենք նորանոր հաջողություններ»,-ասաց Ռադիկ Մարտիրոսյանը:

Ամենաբարի ցանկություններով, լուրջ ակնկալիքներով ու ջերմ մաղթանքներով «Արմենպրես»-ին իր շնորհավորական խոսքն է ուղղում ՀՀ ԲՈՀ-ի նախագահ Լիլիթ Արզումանյանը:

«Միշտ և այսօր լրատվության անաչառությունն ու սկզբունքայնությունը հրատապ և անհրաժեշտ պայման է՝ մեր հասարակական կյանքում մշակութային, սոցիալական և քաղաքական հարցերը ճիշտ հասկանալու, քննարկելու, նաև լուծումներ գտնելու ճանապարհին: Պատրաստված և գրագետ լրագրողը նաև հասարակության դեմքն է՝ կյանքի իրական նկարագիրը հասկանալու համար: Այս համոզմունքով ցանկանում եմ Ձեզ բարձր պատրաստվածություն, անաչառություն, սկզբունքայնություն և, իհարկե, հաջողություններ»,-ասաց Լիլիթ Արզումանյանը:

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության աշխատանքը բարձր է գնահատում Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանն՝ ընդգծելով, որ այն մեր պետության խոսափողն է երկիր մոլորակի լրատվական դաշտում:

«Արմենպրես»-ը Հայաստանի Հանրապետության տարեկիցն է և ուղեկիցը: Հաջորդ տարի` 2018-ին այն կնշի իր մեկ դարը, իսկ այսօր շնորհավորում ենք մեր ազգային լրատվական գործակալության 99-ամյակը: Ստեղծվելով իբրև հայոց առաջին անկախ հանրապետության հեռագրական գործակալություն, ապա վերանվանվելով «Արմենպրես», այն դարձավ Հայաստանի Հանրապետության պաշտոնական, քաղաքական, տնտեսական ու մշակութային լուրերի գլխավոր տարածողը երկիր մոլորակում: Այսօրվա հարափոփոխ աշխարհում, լրատվական հեղեղի պայմաններում էլ ավելի է կարևորվում ազգային լրատվական գործակալության` «Արմենպրես»-ի դերն ու նշանակությունը: Այն մեր պետության մշտագո խոսափողն է երկիր մոլորակի լրատվական դաշտում, մեր մունետիկն է, որ հնչեցնում է Հայաստան երկրի ու ժողովրդի ձայնը բազմագույն ու բազմալեզու աշխարհում: Զարգացում, հզորացում, արդյունավետ համագործակցություն ու նորանոր հաջողություններ եմ մաղթում հայրենի գլխավոր լրատվական գործակալությանը»,-ասաց Վահան Տեր-Ղևոնդյանը:

Հայերեն English Русский

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են առևտրի ոլորտում համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Հայաստանի պատմության թանգարանն ու Աթենքի ազգային հնագիտական թանգարանը համատեղ ցուցահանդեսներ կիրականացնեն

Վահան Կոստանյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնացի տեղակալի հետ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է մի շարք զորամասեր

Ռազմական ոստիկանության պետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի

Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով գրանցված դեպքերին

Վահան Կոստանյանը Նեապոլում հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ