Կստեղծվի Տեղեկատվության և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների համահայկական ընկերակցություն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը դեկտեմբերի 15-ին ընդունել է «Սինոփսիս» ընկերության գլխավոր ճարտարագետ, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի նախագահ Երվանդ Զորյանին, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանին, Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանին, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ներկայացուցիչ Ժենյա Ազիզյանին, «ՄՏՍ Հայաստան» ընկերության փոխտնօրեն Թովմաս Մազեջեանին (Լիբանան), «Վիասֆեր Տեխնոպարկ» ընկերության գլխավոր տնօրեն Վարուժան Մասարաջյանին (Սիրիա): Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՏՏ ոլորտի մասնագիտական ընկերակցություն և ցանց ստեղծելու կարևորությանը, դրա նշանակությանն, ինչպես նաև ՏՏ ոլորտի համահայկական հարթակի ստեղծման անհրաժեշտությանը վերաբերող հարցեր: ՀՀ սփյուռքի նախարարի Տեղեկատվության և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների համահայկական ընկերակցություն ստեղծելու առաջարկին ներկաները տվեցին նախնական համաձայնություն: Համահայկական մասնագիտական նախաձեռնություններ ստեղծելու հարցով Սփյուռքի նախարարությունն արդեն հանդես է եկել: Ստեղծվել և գործում են ճարտարապետների, իրավաբանների, բժիշկների ընկերակցություններ և այլն: «Մենք արդեն 104 մասնագիտական հավաքներ ենք կազմակերպել, որոնց նպատակն է համահայկական ցանց ստեղծելը»,- նշեց նախարարը: Համաձայնություն ձեռք բերվեց համատեղ հայտարարություն-կոչ տարածել, որով Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին կհորդորեն վերադառնալ Հայրենիք և աշխատել Հայաստանում:

Հաջորդ քայլով նախատեսվում է ստեղծել ՏՀՏ մասնագետների խմբեր տարբեր երկրներում` հետագայում նրանց հավաքը Հայրենիքում կազմակերպելու նպատակով: Նախարարը ներկայացրեց մի քանի առաջնահերթություններ, որոնք կնպաստեն ՏՀՏ ոլորտի մասնագետների ցանցի ստեղծմանը, կրթության զարգացմանը, մասնագիտական հայրենադարձության կազմակերպմանը և այլն:

Քննարկման մասնակիցները ողջունեցին այդ առաջարկը` ընդգծելով, որ նման ձեռնարկը կակտիվացնի ՏՀՏ ոլորտի Սփյուռք-Սփյուռք և Հայրենիք-Սփյուռք մասնագիտական կապերը: Ընկերակցության հիմնադիր խումբը ՏՀՏ մասնագետների մեկտեղումը կհանգեցնի պաշպանության և կիբեռանվտանգության ամրապնդմանը, քանի որ մասնագետները իրենց գիտելիքները կներդնեն հայրենիքի ՏՀՏ ոլորտի զարգացման մեջ»:

Հայերեն

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը