Մատենադարանի այցելուների թիվը անցել է 100 հազարից

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի այցելուների թիվն ընթացիկ տարումանցել է 100 հազարից: Նախորդ տարի այդ թիվը կազմել է 93 հազար, 2015 թվականին` 87 հազար: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը, ամեն տարի այցելությունների թիվը մի քանի հազարով ավելանում է:

«Այս տարի զբոսաշրջային սեզոնն ավելի շուտ սկսվեց: Հավանաբար, մինչև տարվա վերջ էլ կշարունակվի: Այստեղ երկու հանգամանք պետք է շեշտեմ: Առաջինն այն է, որ Հայաստան այցելողների թիվն է ավելացել, երկրորդ գործոնն այն է, որ տարվա ընթացքում ունեցանք մի քանի նոր ցուցադրություններ»,- ասաց Վահան Տեր-Ղևոնդյանը: Մատենադարանի ցուցասրահներն այս տարի թարմացվեցին և նոր ցուցադրություններ կազմակերպվեցին: Մասնավորապես, նվիրված` Ղրիմի հայ մանրանկարչությանը, ինչպես նաև լեհահայ գրչությանը: Ցուցադրվեցին նաև Գիրակ Միրման գերդաստանի վերջին ժառանգորդի կողմից Մատենադարանին նվիրաբերված ընտանեկան կարևոր փաստաթղթեր՝ տոհմածառեր, հրամանագրեր:

Կազմակերպվեց ցուցադրություն նվիրված Ամստերդամում Ոսկան Երևանցու հրատարակած հայերեն Աստվածաշնչի տպագրության 350-ամյակին: Ներկայացվեցին հնատիպ, արժեքավոր գրքեր: Այս տարի կազմակերպվեց նաև ցուցադրություն` նվիրված Լազարյանների տոհմին և Լազարյան ճեմարանին: Այն մեծ հետաքրքրություն առաջացրեց հատկապես Ռուսաստանից ժամանած այցելուների մոտ: Այս տարի լրացավ Վենետիկի Մխիթարյան միաբանության 300-ամյակը: Այդ առթիվ Մատենադարանում կազմակերպվեց ցուցահանդես, ներկայացվեցին հնատիպ գրքեր, արժեքավոր լուսանկարներ:

«Այլ երկրներից Մատենադարան այցելողների հիմնական մասը Ռուսաստանից է, Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Լեհաստանից, Իրանից: Այցելուներ կան Ֆիլիպիններից, Կորեայից, Չինաստանից: Մատենադարանն ունի 7 լեզվով բացատրող զբոսավարներ: Ըստ անհրաժեշտության` ևս 4-5 լեզվով կարող ենք կազմակերպել գիտաշխատողների ուժերով»,-ավելացրեց Վահան Տեր-Ղևոնդյանը:

Մատենադարանի ձեռագրերի հավաքածուն գերազանցում է 20 հազարը: Ձեռագրերից 17 հազարը հայերեն է, մնացածը` արաբերեն, պարսկերեն, օսմաներեն, հունարեն, լատիներեն, ասորերեն, եբրայերեն, եթովպերեն, վրացերեն և այլն:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում