ՊԵԿ փոխնախագահը վստահեցնում է` ֆիզիկական անձինք երրորդ երկրներից մեքենա ներկրելիս արգելքի չեն հանդիպի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող ապրանքայիննշանինկատմամբբացառիկիրավունքիսպառմանսկզբունքը սահմանափակումներ չի նախատեսի քաղաքացիների կողմից ապրանքների ներմուծման ժամանակ: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը: «Հիմա մամուլում կարծես թե ապատեղեկատվություն է շրջանառվում` կապված երրորդ երկրներից ապրանքների ներմուծման, մասնավորապես, զուգահեռ ներմուծման մասով: Դրանցում ասվում է, որ 2018 թվականից մասնավորապես ֆիզիկական անձինք չեն կարողանա մեքենա ներմուծել երրորդ երկրներից: Ես ուզում եմ նշել, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում օրենսդրության դրույթներին, որը չի վերաբերում ընդհանրապես ֆիզիկական անձանց կողմից կատարվող ներմուծումներին: Բնականաբար, եթե քաղաքացին 2018 հունվարի 1-ից Ճապոնիայից որևէ մակնիշի մեքենա է ներմուծում, ապա նա կարող է ազատ ներմուծել, ինչպես ներկայում»,-ասաց Վախթանգ Միրումյանը:

Նա նշեց, որ 2015-ի հունվարի 1-ին ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո ի թիվս այլ բացառությունների Հայաստանը զուգահեռ ներմուծման արգելքի մասով ստացավ երեք տարի անցումային ժամանակահատված: Այսինքն` հաջորդ տարվանից վերոնշյալ սահմանափակումը վերաբերելու է բիզնես նպատակներով կատարվող ներմուծումներին: «Դա նշանակում է, որ երեք տարի հետո, եթե որևէ ապրանքատեսակի ներմուծման մասով իրավատերը իր իրավունքները գրանցել է իրավունքների գրանցման ռեեստրում, ապա այլ հավասար պայմաններում բիզնես նպատակով ապրանքներ ներմուծող անձինք պետք է ստանան իրավատիրոջ համաձայնությունը»,-ավելացրեց նա:

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան