Արցախ

Զորանոց, դղյակներ, մենատներ, մզկիթներ. Պալյան ճարտարապետական գերդաստանը մեծ հետք է թողել Ստամբուլում

3 րոպեի ընթերցում

Զորանոց, դղյակներ, մենատներ, մզկիթներ. Պալյան ճարտարապետական գերդաստանը մեծ հետք է թողել Ստամբուլում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի ճարտարապետության մեջ Պալյան ճարտարապետական գերդաստանը մեծ հետք է թողել: Հայ մասնագետներն ուսումնասիրել են Իտալիայից Հայաստան հասած արխիվային փաստաթղթերը և պալյանների ճարտարապետական գործերի պատմությունն ամփոփվել է «Հայոց ազգին պարտեզի գանձերը. Պալյաններ» գրքում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի գլխավոր գիտքարտուղար Աշոտ Գրիգորյանը նշեց, որ պալյանների նախագծմամբ Ստամբուլում կառուցվել են հարյուրավոր շինություններ:

«Պալյանները բավական հայտնի ճարտարապետներ են եղել Թուրքիայում, սակայն իրենց հայ լինելը մերժված էր երկար տարիներ: Նրանք ներկայացվում էին իտալացի ճարտարապետներ: Պալյանների արխիվը գտանք Իտալիայում, բավական մեծ դժվարությամբ այն տեղափոխեցինք Հայաստան: Սկզբում թվում էր, թե շատ արագ կարող ենք ուսումնասիրել և հանրայնացնել, բայց երբ սկսեցինք աշխատանքը, հասկացանք, որ դա բավական բարդ գործ է: Արխիվային փաստաթղթերում գրված էին ֆրանսերեն օսմաներեն, թուրքերեն, հայատառ թուրքերեն, արևմտահայերեն, որոնց զգալի մասն անընթեռնելի էին: Այս փաստաթղթերը 100 և ավելի տարի որևէ ձևով չէր շրջանառվել»,-ասաց Աշոտ Գրիգորյան:

Պալյանների նախագծերով են կառուցվել Դոլմաբահչե համալիրը, որը պալյանների մի քանի սերնդի աշխատանք է, Չըրաղան, Բեյլերբեյի պալատը, զորանոցը, դղյակներ, մենատներ, ամառանոցներ, մզկիթներ, ջրամբարներ և այլն, ընդհանուր առմամբ, 300-ից ավելի կառույցների մասին է խոսքը: Աշոտ Գրիգորյանը նշեց, որ Պալյանները համագործակցել հայ մասնագետների հետ և շենքերը կառուցելու գործում 90 տոկոսով հայերի հետ են աշխատել: Տարբեր պատճառներով այդ կառույցների մի մասը հրդեհվել է, վերափոխվել, սակայն մեծ մասը պահպանվել է:

Գիրքն այժմ թարգմանվում է թուրքերեն, որպեսզի տարածվի թուրքական համալսարանական, գիտական շրջանակներում:

«Պալյանների մասին քիչ է խոսվել Հայաստանում: Թարգմանությունների շնորհիվ ողջ աշխարհը պետք է Ստամբուլ գնալիս տեղեկացված լինի, որ այդ շինությունները հայերի ստեղծածներն են: Գիրքը Հայաստանի մշակույթի ճանաչման, պահպանման խնդիր է լուծում»,-ասաց Աշոտ Գրիգորյանը:

Կառավարությունն այս տարի 10 միլիարդ դրամ գումար է հատկացրել մարզերին սուբվենցիոն ծրագրերի համար

Հայտնի հայեր

Կառավարությունն այս տարի 10 միլիարդ դրամ գումար է հատկացրել մարզերին սուբվենցիոն ծրագրերի համար

ԿԳՄՍ նախարարությունը գույքագրել է ԼՂ-ում մնացած մշակութային ժառանգությունը․ կա տվյալների ամբողջական բազա

Մշակույթ

ԿԳՄՍ նախարարությունը գույքագրել է ԼՂ-ում մնացած մշակութային ժառանգությունը․ կա տվյալների ամբողջական բազա

ՄԻՊ-ը հորդորում է ԼՂ-ում մնացած միայնակ կամ անօգնական մարդկանց մասին տեղեկությունները փոխանցել ԿԽՄԿ

Արցախ

ՄԻՊ-ը հորդորում է ԼՂ-ում մնացած միայնակ կամ անօգնական մարդկանց մասին տեղեկությունները փոխանցել ԿԽՄԿ

ԼՂ-ում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից վիրավորների թիվն անցնում է 200-ը, մեծ մասի առողջական վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր

Արցախ

ԼՂ-ում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից վիրավորների թիվն անցնում է 200-ը, մեծ մասի առողջական վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր

ՀՀ տեղափոխվելու ցանկություն ունեցող բոլոր արցախցիներն առաջիկա ամիսներին կունենան այդ հնարավորությունը. Տեղեկատվական շտաբ

Արցախ

ՀՀ տեղափոխվելու ցանկություն ունեցող բոլոր արցախցիներն առաջիկա ամիսներին կունենան այդ հնարավորությունը. Տեղեկատվական շտաբ

Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է Բաքվի Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքում քաղաքացիական զոհերի անունները

Արցախ

Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է Բաքվի Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքում քաղաքացիական զոհերի անունները

Հայաստան տեղափոխված արցախցիները Եղցահող համայնքի տարհանված բնակիչներ են. Տեղեկատվական շտաբ

Արցախ

Հայաստան տեղափոխված արցախցիները Եղցահող համայնքի տարհանված բնակիչներ են. Տեղեկատվական շտաբ

ՀՀ կառավարության հումանիտար բեռը կտեղափոխվի Գորիս, այնտեղից էլ՝ Լեռնային Ղարաբաղ. ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խումբ

Արցախ

ՀՀ կառավարության հումանիտար բեռը կտեղափոխվի Գորիս, այնտեղից էլ՝ Լեռնային Ղարաբաղ. ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խումբ

Արցախից Հայաստան է տեղափոխվել վերջին ռազմական գործողությունների հետևանքով ծայրահեղ ծանր վիրավորված 23 քաղաքացի

Արցախ

Արցախից Հայաստան է տեղափոխվել վերջին ռազմական գործողությունների հետևանքով ծայրահեղ ծանր վիրավորված 23 քաղաքացի

ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ ԼՂ-ից Հայաստան կտեղափոխվեն անօթևան մնացած ընտանիքները

Արցախ

ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ ԼՂ-ից Հայաստան կտեղափոխվեն անօթևան մնացած ընտանիքները

Ստեփանակերտին մատակարարվող խմելու ջրում մինչև այս պահը որևէ վտանգավոր նյութ չի հայտնաբերվել. Տեղեկատվական շտաբ

Արցախ

Ստեփանակերտին մատակարարվող խմելու ջրում մինչև այս պահը որևէ վտանգավոր նյութ չի հայտնաբերվել. Տեղեկատվական շտաբ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում