Բացահայտվել են մարդու օրգանիզմի առավելագույն հնարավորությունները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի գիտնականները պարզել են մարդու օրգանիզմի առավելագույն հնարավորությունները: Հետազոտությունը հրապարակված Է Frontiers in Physiology հանդեսում, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Daily Mail -ին:

Մասնագետները վերլուծել են վերջին 120 տարում մարդու առավելագույն հնարավորությունների փոփոխման վերաբերյալ տեղեկատվությունը եւ հանգել են այն եզրակացության, որ դրանք արդեն ձեռք են բերված: Առանց արհեստական միջամտության Homo sapiens-ը չի գերազանցի ձեռք բերված ցուցանիշները, ինչպիսիք են կյանքի տեւողությունը, մարմնի հասակը եւ ֆիզիկական դիմացկունությունը:

«Վերջին տասը տարում Աֆրիկայի որոշ երկրներում մարդու հասակն իջել Է. դա վկայում Է, որ որոշ հասարակություններ այլեւս չեն կարողանում բավականաչափ սնունդ ապահովել իրենց երեխաների համար եւ պահպանել նրանց առողջությունը»,- գրում Է հոդվածի համահեղինակ Ժան Ֆրանսուա Տուսենը Փարիզի համալսարանից:

Ներկայում մոլորակի վրա ամենաբարձրահասակ մարդիկ են համարվում նիդեռլանդացի տղամարդիկ, որոնց միջին հասակը կազմում Է 185 սանտիմետր: Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ կյանքի սպասելի տեւողության վարկանիշում առաջատարը Ճապոնիան Է (86,8 տարի կանանց համար):

Հայերեն Русский

Ռումինիայում նոր կառավարության ձևավորման գործընթացը փակուղի է մտել

Թրամփը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում վստահ հաղթանակի առթիվ

Մոսկվայում նշել են, թե որն է ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման բանալին

ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում

ԱՄՆ-ն Կուբային կոչ է արել զերծ մնալ Գուանտանամոյի բազային հարվածելու նպատակով զենք հայթհայթելու փորձերից

Լյուքսեմբուրգը շնորհավորել է Հայաստանին և խորհրդարանական ընտրությունները հաջողված համարել

Երևանը բարձր է գնահատում Լիսաբոնի հետ իր բարեկամությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Պուտուգալիայի Ազգային օրը

Իսրայելի հարձակումների հետևանքով վերջին 24 ժամում 30 մարդ է զոհվել Լիբանանում

Հասանովն ու Վուչիչը քննարկել են Ադրբեջան-Սերբիա ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները

Աշխարհահռչակ Անդրեա Բոչելլին ելույթ կունենա ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության բացման արարողությանը