Տնտեսություն

Վահան Մարտիրոսյանը Մոսկվայում մասնակցում է «Տրանսպորտային շաբաթ-2017» ամենամյա միջոցառմանը

3 րոպեի ընթերցում

Վահան Մարտիրոսյանը Մոսկվայում մասնակցում է «Տրանսպորտային շաբաթ-2017» ամենամյա միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Մոսկվայում մասնակցում է «Տրանսպորտային շաբաթ–2017» ամենամյա միջոցառմանը։

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, «Տրանսպորտային շաբաթ–2017»-ը ներառում է տրանսպորտի բնագավառի առավել նշանակալի միջոցառումների համալիր, որին մասնակցում են ԱՊՀ անդամ պետությունների օրենսդիր և գործադիր իշխանությունների ղեկավարներ, արտասահմանյան տրանսպորտային ընկերությունների, ֆինանսական ինստիտուտների, ապահովագրական ընկերությունների, բանկերի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Միջոցառման շրջանակներում դեկտեմբերի 6-ին մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Չինաստանի տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդակցությունը նախապատրաստող փորձագետների նիստը: Դրան կհաջորդի դեկտեմբերի 7-ին կայանալիք Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Չինաստանի տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդակցությունը։

«Տրանսպորտային շաբաթ-2017» միջոցառման շրջանակներում նախատեսվում են «Ռուսաստանի տրանսպորտ. բնության հետ ներդաշնակ», «ԳԼՈՆԱՍՍ տեխնոլոգիաները թվային էկոնոմիկայում» թեմաներով լիագումար նիստեր։

Տեղի կունենան նաև ոլորտային համագումարներ «Տրանսպորտային անվտանգության ապահովման արդիական հարցերը», «Գնագոյացման համակարգի կատարելագործումը ճանապարհային բնագավառում. դրանց լուծման ուղիները» թեմաների շուրջ, նաև՝ կլոր սեղան-քննարկումներ՝ «ԳԼՈՆԱՍՍ ԲԸ-ի գործընկերային քաղաքականություն», «ԳԼՈՆԱՍՍ ԲԸ-ի նոր տեխնոլոգիաները և նորարարական լուծումները», «Թվային ապագա տրանսպորտային բնագավառում», «Ճանապարհային ենթակառուցվածքի նոր մեխանիզմերը և ֆինանսավորման տեխնոլոգիաները. ներուժը, միտումները, հեռանկարները» թեմաներով:

Այցի ընթացքում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի և ՌԴ տրանսպորտի նախարարի, ԱՊՀ մասնակից պետությունների տրանսպորտի ոլորտի ղեկավարների, «Ռուսական երկաթուղի» ԲԲԸ-ի ղեկավարության հետ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում