Մանկական բեսթսելեր 4/22. Բույսն ամեն օր ջրող արջուկի մասին գիրքը ամենապահանջվածների ցանկում է

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագիծը ներկայացնում է մեկ ամսվա ընթացքում ամենից շատ վաճառված մանկական գրքերի ցանկը:

Առաջին հորիզոնականում «Հեքիաթներ բարու և չարի մասին» գիրքն է: Այն ներառում է փոքրիկներին հետաքրքրող ստեղծագործություններ:

Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ»-ը երկրորդն են: Հեղինակի լավագույն գործերը զետեղված են այդ գրքում:

Երրորդ հորիզոնականումՀանսՔրիստիանԱնդերսենի«Հեքիաթներ»-ն են: Անդերսենյան գործերըքաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքերից, այլև մուլտֆիլմերից ու լիամետրաժ խաղարկային ֆիլմերից, քանի որ դրանց զգալի մասն էկրանավորվել է:

«Պապնուշաղգամը»հայտնի հեքիաթը չորրորդն է: Հեքիաթի առանցքում համատեղ ուժերով նպատակին հասնելու գաղափարն է: Շաղգամը հողից հանելու համար պապիկին օգնության հասած թոռնիկին են միանում շունը, կատուն, անգամ մուկը:

Իր դիրքերը զիջել և հինգերորդ տեղում է հայտնվելՀովհաննես Թումանյանի «Հեքիաթներ»-ը:Թումանյանի ստեղծագործությունները, մասնավորապես, հեքիաթները, որոնք թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով, մշտապես հետաքրքրել են ընթերցողներին: Դրանք միշտ պահանջված են բոլոր սերունդներիկողմից, հաճույքով են կարդում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:

Վեցերորդ տեղում կրկինՀովհաննես Թումանյանիգործերն են:«Հեքիաթներ, թարգմանություններ»:

«Հայ ժողովրդական հեքիաթներ»-ըայս անգամ յոթերորդն է: Գրքում ներկայացված են հեքիաթներ, որոնք չափազանց հետաքրքիր են և դաստիարակչական նշանակություն ունեն:

Ութերորդ տեղումԿատարինա Մացուրովայի «Ինչպես ծաղկեց գազարը» գիրքը: Այն արջուկի մասին է, որն ամեն օր ջրում էր բույսը, հովանոցով պաշտպանում արևի ճառագայթներից և երբեք չէր մոռանում քնելուց առաջ բարի գիշեր մաղթել նրան: Բայց բույսը ոչ մի կերպ չէր արձագանքում: «Ախր ինչու՞ չես ծաղկում »,- տրտում մտածում էր արջուկը: Բայց արի ու տես, որ նա չէր էլ պատկերացնում, թե ի՜նչ է կատարվում հողի տակ:

Ուրլիխ Հուբի «Տապանի մոտ ժամը ութին»գիրքն իններորդն է: Աստված էլի դժգոհ է աշխարհից, մարդկանցից ու կենդանիներից: Աշխարհն արդեն երկրորդ անգամ ողողվելու է ջրով: Նոյի աղավնին զգուշացնում է բոլորին: Վերջապես գտնում է նաև վերջին երկուսին՝ երկու պինգվինի, և նրանց հանձնում տապանի տոմսերը: Անձրևն արդեն սկսվել է: Պետք է շտապել: Իսկ ճամպրուկները կապող պինգվիններին մի միտք է անհանգստացնում` ինչպես փրկել երրորդ պինգվինին: Երկու տոմս, երեք պինգվին. ինչպե՞ս վարվել: Հավատարիմ ընկերները որոշում են ճամպրուկում իրերի փոխարեն տեղավորել իրենց փոքրիկ ընկերոջը:

Ալիս Բրիեռ-Հաքետի «Պետրոսիկը և լուսինը»գիրքը եզրափակում է ամենավաճառվածների ցանկը: Պետրոսիկը փոքրիկ տղա է, ով շատ է ցանկանում նվիրել իր մայրիկին նվերներից ամենագեղեցիկը՝ Լուսինը: Այո՛, բայց Լուսինը շատ բարձր է: Պետրոսիկը բոլորից օգնություն է խնդրում. յուրաքանչյուրին խոստանում է Լուսնից մի փոքրիկ կտոր… Բայց այն կբավականացնի՞ բոլոր մարդկանց:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13) և «Զանգակ» (23-26-49) գրախանութների ցանցերը: Հարցման ժամանակ հաշվի չեն առնվել դասագրքերը:

Տեղ Գիրք Հրատ. Քանակ
1 «Հեքիաթներ բարու և չարի մասին» Բուկինիստ 31
2

Հովհաննես Թումանյան

«Հեքիաթներ»

Ջի Էս Էմ 31
3

Հանս Քրիստիան Անդերսեն

«Հեքիաթներ»

Արևիկ 30
4 «Պապն ու շաղգամը» Բուկինիստ 30
5

Հովհաննես Թումանյան

«Հեքիաթներ»

Արևիկ 27
6

Հովհաննես Թումանյան

«Հեքիաթներ, թարգմանություններ»

ՄՀՄ գրատուն 22
7 «Հայ ժողովրդական հեքիաթներ» Արևիկ 21
8

Ուրլիխ Հուբ

«Տապանի մոտ ժամը ութին»

Զանգակ 10
9

Կատարինա Մացուրովա

«Ինչպես ծաղկեց գազարը»

Զանգակ 7
10

Ալիս Բրիեռ Հաքետ

«Պետրոսիկը և լուսինը»

Զանգակ 7

«Մանկական բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը

Հայերեն

Էկոնոմիկայի նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի կողմից Հայաստանի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Պլովդիվի գյուղատնտեսական համալսարանի հանդեպ օտարերկրյա ուսանողների հետաքրքրությունն աճում է․ BTA

Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է Փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ենթախորհրդի նիստը

Ֆրիդրիխ Մերցը Հարավային Կովկասում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունն անհրաժեշտություն է համարում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 21/07/26

Ասիական ինդեքսներ - 21/07/26

Երևանում Հյուսիսային պողոտայում գտնվող ռեստորանում արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ ՍԱՏՄ

Իսրայելի բանակը Գազայի հատվածում կիլոմետրեր ձգվող հողե պատնեշ է կառուցում

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանից նավթամթերքի մատակարարումները կարևոր ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ