ՀՀ Նախագահը ներկա է գտնվել Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի 80-ամյակին նվիրված համերգին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը դեկտեմբերի 5-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի 80-ամյակին նվիրված համերգին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հոբելյանի առթիվ Հանրապետության Նախագահը շնորհավորել է և արվեստի բնագավառում ներդրած ավանդի համար պետական բարձր պարգև է հանձնել, ինչպես նաև կոչումներ շնորհել վաստակավոր կոլեկտիվի մի շարք ներկայացուցիչների:

«Վեհափա՛ռ Տեր,

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Ես մեկ անգամ ևս սրտանց շնորհավորում եմ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբին հիմնադրման 80-ամյակի կապակցությամբ: Ցանկանում եմ նրանց և նաև նրանց նախորդներին շնորհակալություն հայտնել 80 տարի մեր ժողովրդին ծառայելու համար: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մաեստրո Չեքիջյանին և շնորհավորել նրա վաստակաշատ աշխատանքի համար, նրա համար, որ 56 տարի մաեստրոն այսպիսի եռանդով ու սիրով ղեկավարում է այս ներդաշնակ կոլեկտիվը:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ, այն հանդիսատեսին, որ այս 80 տարիների ընթացքում հաճույքով ըմբոշխնել է այս փառահեղ կոլեկտիվի կատարումները: Շնորհավորում եմ բոլորիս և ցանկանում եմ, որպեսզի երգչախումբը իր գործունեությունը շատ երկար շարունակի, մաեստրո՛, և Ձեր 56, 57 տարիներին գումարվեն ևս տասնամյակներ:

Շնորհակալ եմ ձեզ»,- ասել է Հանրապետության Նախագահը երգչախմբին ուղղված իր շնորհավորական խոսքում:

Հայերեն English Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին