ԵԱՏՄ տարածքում կապահովվեն Մաքսային նոր օրենսգրքի իրագործման հստակ երաշխիքներ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը ներկայացրեց երաշխիքները, որ Եվրասիական տնտեսական միության անդամ բոլոր երկրները կիրագործեն միության Մաքսային օրենսգիրքը և իրենց ներքին օրենսդրությամբ դրան հակասող քայլերի չեն գնա: Ազգային ժողովում ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի քննարկման ընթացքում, պատասխանելով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հարցին, Վախթանգ Միրումյանն ընդգծեց, որ երաշխիքները իրավական հարթությունում խաղի այն կանոններն են, որոնք հստակ սահմանված են Մաքսային օրենսգրքում, ինչպես նաև միության անդամ երկրների մաքսային մարմինների փոխհարաբերությունները իրավական հարթությունում:

«Այսինքն, եթե Եվրասիական տնտեսական միության անդամ որևէ երկրի մաքսային մարմինը տեսնում է, որ իր տնտեսավարողը խնդիր ունի մեկ այլ երկրում, ապա պետք է շատ արագ արձագանքի այդ ամենին և այդ խնդիրները պետք է հարթվեն փոխադարձ փոխգործակցության շրջանակներում: Սուբյեկտիվ դրսևորումներ էլ միշտ էլ կարող են լինել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Միրումյանը:

Նրա խոսքով՝ երաշխիքները իրավական նորմերն են, որոնք պետք է լինեն իմպերատիվ և հստակ, ինչպես նաև մաքսային մարմինների փոխգործակցության սկզբունքներն են, որոնք փոխադարձության սկզբունքով բոլոր անդամակցող երկրները պարտավորվել են իրականացնել իրենց վարչարարության իրականացման գործընթացում:

ՀՀ Ազգային ժողովը քննարկում է Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգիրքը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը ստորագրվել է 2017 թ. ապրիլի 10-ին: Պայմանագիրը նախատեսում է երեք հավելված: Առաջին հավելվածը նախատեսում է հենց Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգիրքը, երկրորդ հավելվածով սահմանվում են Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող այն միջազգային պայմանագրերը, որոնք չեղյալ են հայտարարվելու Մաքսային օրենսգրքի ընդունմամբ, երրորդ հավելվածը սահմանում է Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերը, որոնց առանձին դրույթներ են ուժը կորցրած ճանաչվելու Մաքսային օրենսգրքի ընդունմամբ:

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան