Հայկական արտադրության կոսմետիկան մուտք է գործում շուկայում առաջատար Հարավային Կորեա

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական արտադրության բնական և օրգանական կոսմետիկայի` շուրջ 10 հազար դոլարի առաջին փորձնական խմբաքանակն արտահանվում է Հարավային Կորեա և Հոնգ Կոնգ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` արտահանման պատվերը «Նաիրիան» ընկերությունը ստացել է Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում «Cosmoprof North America 2017» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին մասնակցության արդյունքում: Ինչպես նշեց «Նաիրիան» ընկերության համահիմնադիր և գիտական ղեկավար Անահիտ Մարկոսյանը, կորեացիներից պատվեր ստանալն անակնկալ էր իրենց համար, քանի որ այդ երկիրն աշխարհում հայտնի է կոսմետիկայի իր բազմատեսակ արտադրանքով: «Միևնույն ժամանակ կորեացի կանայք շատ լավ են հասկանում կոսմետիկայից և գնահատում են որակն ու հատկապես դրա բաղադրությունը: Այդ իմաստով` զարմանալի չէր, որ մեզ վրա ուշադրություն դարձրեցին»,-ասաց Անահիտ Մարկոսյանը:

Նա հայտնեց, որ մինչ արտահանումը մանրամասն պատասխանել են բծախնդիր գնորդների բոլոր հարցադրումներին, տրամադրել տեղեկատվություն ապրանքի բաղադրության, պատրաստման եղանակների մասին:

Անդրադառնալով ընկերության արտադրանքի սպառման շուկաներին` Անահիտ Մարկոսյանը նկատեց, որ հավասարապես կարևորում են բոլոր երկրները, ուր արտահանում են արտադրանքը` Ռուսաստան, Ճապոնիա և ԱՄՆ, բայց ուրախությամբ փաստեց, որ ամենաշատ վաճառքն ապահովվում է Հայաստանում: «Դա մեզ շատ է ոգևորում, քանի որ կարողանում ենք բավարարել տեղացիների պահանջները»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է առաջիկա ծրագրերին, Անահիտ Մարկոսյանը տեղեկացրեց, որ նախատեսում են բացել հատուկ գիծ տղամարդկանց համար, ինչպես նաև կունենան տեսականի երեխաների համար: «Մեծացնելու ենք մեր ապրանքատեսակների շրջանակը, մասնավորապես նախատեսում ենք հակապիգմենտային կրեմների արտադրություն: Մտածում ենք նաև օծանելիք արտադրելու մասին, դա գուցե հեռու ապագայի ծրագիր է, բայց ունենք նմանատիպ ամբիցիոզ նպատակ»,-հավելեց ընկերության համահիմնադիրը:

«Նաիրիանի» Մարքեթինգի և վաճառքի գծով տնօրեն Լիլիթ Մարտիրոսյանի խոսքով` ԱՄՆ-ում անցկացվող կոսմետիկայի մասնագիտացված ցուցահանդեսին, որին այս տարի մասնակցում էին 1200-ից ավելի արտադրող բրենդներ, առաջին անգամ էր հանդես գալիս հայկական ընկերություն: «Երեք օր շարունակ մենք հանդիպել ենք միջազգային գնորդների հետ` կոսմետիկայի ոլորտի փորձագետների, դիստրիբյուտորների, որոնցից երկուսի հետ բանակցությունները հասան լավագույն արդյունքի: Անցյալ շաբաթ ստորագրել ենք պայմանագրերը, ներկայում արտադրանքը փաթեթավորել ենք, եկող շաբաթ արդեն կուղևորվի Կորեա»,-ասաց Լիլիթ Մարտիրոսյանը:

Հայաստանի զարգացման հիմնադրամի Հետսպասարկման թիմի համակարգող Անահիտ Մկրտչյանը հատկանշական համարեց այն, որ հայկական արտադրանքի արտահանման շուկան դիվերսիֆիկացվում է: «Մենք կարևորում ենք ոչ միայն արտահանվող ապրանքների ֆիզիկական ծավալների ավելացումը, այլև հայկական բրենդների ձևավորումն ու միջազգային ճանաչելիության բարձրացումը: «Նաիրիանը» շատ լավ օրինակ է մյուս ընկերությունների համար, քանի որ, եթե ունես բարձրորակ արտադրանք, միշտ կարող ես գտնել համապատասխան շուկա»,-ասաց ՀԶՀ ներկայացուցիչը:

Նա տեղեկացրեց, որ ընթացիկ տարում հիմնադրամի աջակցությամբ 100-ից ավելի ընկերություն մասնակցել է 10 ցուցահանդեսի, որոնց արդյունքում 5 միլիարդ դրամից ավելի արտահանման պայմանագրեր են կնքվել:

«Նաիրիան» ընկերությունը հիմնադրվել է 2012-ին և աշխատում է Հայաստանի բնաշխարհի ռեսուրսներով, օգտագործվող բույսերը մշակում է օրգանական եղանակով իր սեփական դաշտային տնտեսությունում: Այստեղ զբաղված է շուրջ 40 աշխատակից, մի մասը Արագյուղից են, որտեղ տեղակայված է ընկերության արտադրամասը:

Անի Նազարյան

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում