Հասարակական

«Հանրապետական երկրաբանական ֆոնդ»-ի տեղեկությունների թվայնացման գործընթացը մոտենում է ավարտին

2 րոպեի ընթերցում

«Հանրապետական երկրաբանական ֆոնդ»-ի տեղեկությունների թվայնացման գործընթացը մոտենում է ավարտին

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրացավ Հայաստանի երկրաբանական ֆոնդի կազմավորման 80-ամյակը: Հանրապետության տարածքում երկրաբանական ուսումնասիրության լուրջ աշխատանքներ սկսել են կատարվել դեռևս անցած դարի 30-ական թվականներից: Ելնելով այդ աշխատանքների արդյունքում ստացված երկրաբանական տեղեկությունների հաշվառման, համակարգման, պահպանման, ամփոփման անհրաժեշտությունից՝ 1937թ. նոյեմբերի 27-ին ԽՍՀՄ ԺԿ Խորհրդի որոշմամբ, Հայկական պետական երկրաբանական վարչությանը կից ստեղծվեց «Հայաստանի Հանրապետության Երկրաբանական ֆոնդը», որը մինչ օրս իրականացնում է իրեն վերապահված գործառույթները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, 2002թ. հոկտեմբերի 31-ին ՀՀ կառավարության թիվ 1758-Ն որոշմամբ, երկրաբանական ֆոնդի հիմքի վրա, կազմավորվեց շահույթ չհետապնդող «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը։ Վերջինիս վերապահվեցին ինչպես ընդերքի վերաբերյալ տեղեկության պահպանման, այնպես էլ համակարգման և վերլուծման գործառույթներ: Հայաստանի ընդերքի վերաբերյալ անցած 80 տարիների ընթացքում կուտակվել է հզոր տեղեկատվական բազա։ Եթե երկրաբանական ֆոնդի ստեղծման պահին հաշվառվում էր ընդամենը 1250 հաշվետվություն, ապա այժմ դրանք գերազանցում են 12,5 հազարը։

Ավարտին է մոտենում «Հանրապետական երկրաբանական ֆոնդում» առկա երկրաբանական տեղեկությունների թվայնացման գործընթացը։ Մինչև տարեվերջ այն ամբողջությամբ առցանց հասանելի կլինի hանրությանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում