Տնտեսություն

Նախաստորագրվել է ՀՀ և ԵՄ միջև Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը

1 րոպեի ընթերցում

Նախաստորագրվել է ՀՀ և ԵՄ միջև Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և ԵՄ Եվրոպական հանձնաժողովի շարժունակության և տրանսպորտի գլխավոր տնօրինության ավիացիոն համաձայնագրերի վարչության ղեկավար Կառլոս Բերմեջո Ակոստայի ներկայությամբ նոյեմբերի 24–ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը և ԵՀ շարժունակության և տրանսպորտի գլխավոր տնօրինության կողմից գլխավոր բանակցող Կլաուս Գեյլը նախաստորագրել են Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը։

«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, համաձայնագիրը, կողմերի համար սահմանվող մի շարք առավելությունների թվում, նախատեսում է նաև ՀՀ կողմից ԵՄ միասնական ավիացիոն գոտուն միանալու հնարավորություն, ինչպես նաև Հայաստանում ավիացիոն ոլորտում եվրոպական լավագույն փորձի ներդրում։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում