Տնտեսություն

Մարզերի համար մշակվում են կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգեր

1 րոպեի ընթերցում

Մարզերի համար մշակվում են կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգեր

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց Լոռու մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգի մասին որոշման նախագծին: Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի խոսքով՝ բոլոր մարզերի համար պիտի լինեն համապատասխան առանձին հայեցակարգեր՝ կոշտ կենցաղային թափոնները կառավարելու նպատակով:

«Ռազմավարությունը մշակվել է՝ ունենալով գերմանական բանկի խորհրդատվական աջակցությունը: Ենթադրում ենք, որ հետագայում հայեցակարգի ներդրման աշխատանքներում այս բանկից ֆինանսական աջակցություն կարող է լինել», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա՝ հավելելով, որ կունենանք աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների պարտադիր ու պարբերական բնույթով իրականացում:

Ի պատասխան վարչապետ Կարեն Կարապետյանի հարցի՝ Վաչե Տերտերյանը նշեց, որ մարզերի համար հայեցակարգերով փորձում են տարբերությունները որոնել մարզերի միջև, ըստ այդմ, պետք է լինեն միջտարածաշրջանային կառավարման համակարգեր, որոնք թվով 5-ն են: Այժմ նման հայեցակարգեր մշակված են նաև Շիրակի և Սյունիքի մարզերի համար: Որոշ ժամանակ անց կմշակվեն նաև մյուս մարզերի հայեցակարգերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում