Բելառուս խորհրդարանականը կարեւորել է Հայաստանի հետ ՀՁ-ների ստեղծումը. Արա Բաբլոյանն ընդունել է Բոլեսլավ Պիրշտուկին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 21-ին ընդունել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Բոլեսլավ Պիրշտուկի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, Էդուարդ Շարմազանովը խորհրդարանի ղեկավարին ներկայացրել է երկու երկրների Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 10-րդ հոբելյանական նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները:

ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ հայ եւ բելառուս ժողովուրդների բարեկամությունը խոր արմատներ ունի: Արա Բաբլոյանը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկու երկրների հարաբերությունների ընդլայնման գործում: Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է նաեւ միջազգային կառույցներում արդյունավետ համագործակցությանը:

Նա նշել է, որ համագործակցելով ԵՄ հետ՝ Հայաստանը պատրաստ է հնարավորություններ ստեղծել իր ԵԱՏՄ գործընկերների համար՝ բացելով դռները նոր շփումների եւ արդյունավետ փոխգործակցության առջեւ:

Արա Բաբլոյանի խոսքով՝ մեր երկրները շուրջ ութսուն պայմանագիր եւ համաձայնագիր են ստորագրել, մասնավորապես, տնտեսության, առեւտրի, գիտության, առողջապահության եւ գյուղատնտեսության բնագավառներում համագործակցությունը խթանելու նպատակով: ԵԱՏՄ հարթակը նոր հեռանկարներ է բացում անդամ երկրների առջեւ:

Բոլեսլավ Պիրշտուկը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նույնպես արդյունավետ է գնահատել միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը եւ նշել, որ թեեւ տնտեսական համագործակցությունը խորհրդարանական տիրույթում չէ, սակայն մեծ է ցանկությունը նպաստելու առեւտրատնտեսական կապերի աշխուժացմանը: Բելառուս խորհրդարանականը մասնավորապես կարեւորել է համագործակցությունը համատեղ ձեռնարկությունների ստեղծման ուղղությամբ, անասնաբուծության, տրանսպորտի ոլորտներում: Անդրադառնալով զբոսաշրջությանը՝ Բոլեսլավ Պիրշտուկը նշել է, որ պետք է իրազեկել քաղաքացիներին, կազմակերպել ճանաչողական փոխայցեր:

Անդրադառնալով համագործակցության զարգացման հեռանկարներին՝ Բոլեսլավ Պիրշտուկը նշել է, որ անհրաժեշտ է փոխլրացնել միմյանց՝ ընդլայնելով շփման շրջանակները եւ փոխգործակցության բնագավառները:

Հայերեն Русский

Իսրայելը հայտարարել է հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելու մասին

Հրշեջները մարել են Արմենակյան փողոցում գտնվող հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը. տարհանվել է 17 քաղաքացի

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, թե Իսրայելին է փոխանցել պատանդների ցուցակը, որոնց նախատեսվում է ազատ արձակել

Այսօր երեկոյան և գիշերը ՀՀ ողջ տարածքում ձյուն կտեղա, երեք մարզերում սպասվում է բուք

Հայաստանը ՄԻԵԴ և ԱՄԴ կներկայացնի լրացուցիչ ապացույցներ և պահանջներ Բաքվում հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց դատավարությունների առնչությամբ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա

Իսրայելը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը չի կատարում հրադադարի համաձայնագիրը և կշարունակեն հարվածել Գազային

Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է. Լարսը բաց է

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները