«Ալյանս» և «Մերիդիան» ազատ տնտեսական գոտիներում գործում է 17 ընկերություն

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում գործող դեռևս երկու ազատ տնտեսական գոտիներում` «Ալյանս»-ում և «Մերիդիան»-ում, այս տարվա դրությամբ գործունեություն ծավալելու իրավունք ունի 17 ընկերություն, որից 10-ը` առաջինում: Դրանք ամերիկյան, ռուսական, արաբական կապիտալներով ընկերություններ են, գործում են նաև ստամբուլահայի և սիրիահայերի հիմնադրած բիզնեսները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարության ներդրումների ներգրավման և համակարգման վարչության պետ Վահագն Լալայանը։ «2017-ի նախնական տվյալներով՝ «Մերիդիանում» շուրջ 7 միլիոն դոլարի ներդրում արդեն արվել է, 74 նոր աշխատատեղ է ստեղծվել։ «Ալյանսում»`շուրջ 4 միլիոն դոլարի ներդրում, 20 նոր աշխատատեղ»,-ասաց Վահագն Լալայանը:

Ընկերությունները, ըստ պաշտոնյայի, հիմնականում արտահանմամբ են զբաղվում, քանի որ օրենսդրությունն արտահանման դեպքում սահմանում է մի շարք արտոնություններ: «Ազատ տնտեսական գոտիներում աշխատող ընկերությունների համար ավելի ձեռնտու է արտահանել արտադրանքը, քան ՀՀ տարածքում վաճառել, քանի որ արտահանման դեպքում արտոնություններն ավելի շատ են։ Եթե օտարերկրյա հումքից ես ստանում արտադրանքդ, Հայաստանում վաճառելիս պետք է մաքսազերծես, բայց երրորդ երկրներ արտահանելիս մաքսազերծելու կարիք չի առաջանում»,-ասաց Լալայանը:

Նրա տեղեկացմամբ` 2016-ի վերջի դրությամբ երկու ազատ տնտեսական գոտիներից արտահանման ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 10 միլիոն դոլար, որը Հայաստանի ընդհանուր արտահանման 0.6 տոկոսն է կազմում։ «Մեծ ցուցանիշ չէ, բայց պետք է հաշվի առնել, որ ընկերությունները նոր են սկսել գործել: Հիմնական 2016-ին են ստեղծվել ընկերություններն ու ազատ տնտեսական գոտիներում գործունեության իրավունք ստացել»,-ասաց նախարարության ներկայացուցիչը։

Վահագն Լալայանը նկատեց, որ կան ընկերություններ, որոնք երկարաձգում են իրենց գործունեության ժամկետը, մեկ այլ ընկերություն էլ ընդլայնել է գործունեության ուղղությունները: Նրա տեղեկացմամբ` եթե առաջին ընկերությունները երեք տարով էին շահագործման հայտ ներկայացնում, ապա հիմա արդեն հինգ և ավելի: «Դա ցույց է տալիս, որ, եթե առաջին ընկերությունները ցանկանում էին հասկանալ ինչ իրավիճակ է, կոնցեպտը կաշխատի, թե ոչ, ապա այժմ ավելի երկար ժամանակով են ցանկանում աշխատել ազատ տնտեսական գոտիներում»,-նշեց պաշտոնյան:

Նրա տեղեկացմամբ` «Մերիդիայում» ընկերություններից մեկը գործունեության իրավունք է ստացել մինչև ազատ տնտեսական գոտու ժամկետի ավարտը: Բայց պետք է նշել, որ օրենսդրությունը թույլ է տալիս և կազմակերպչի, և շահագործողի գործունեության ժամկետները երկարաձգել: Ազատ տնտեսական գոտիների ժամկետը այս պահի դրությամբ 10 տարի է:

Հարցին՝ ազատ տնտեսական գոտիներում արդյոք կան իրենց գործունեությունը դադարեցնող ընկերություններ ու ինչ պատճառներով`Վահագն Լալայանը պատասխանեց. «Մինչ օրս երկու ընկերություն դադարեցրել են, մեկը, որովհետև իրենց գործունեության տեսանկյունից այլևս նպատակահարմար չէր` հաշվի առնելով, որ օտարերկրյա հումքից ստացվող ապրանքները Հայաստանում իրացնելիս մաքսազերծվում են: Մյուսն էլ՝ Ռուսաստանի Դաշնությունում իրենց գործընկերները սնանկացան, նրանք այլևս չկարողացան աշխատել։ Մեկ ուրիշ ընկերություն էլ ժամկետը լրացավ, չշարունակեց գործունեությունը: Քանի որ իրենց առջև դրված ծրագիրը իրականացրեցին և որոշեցին իրենց մայր ընկերության հետ աշխատել, նույն միջավայրում»:

Հայերեն English Русский

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան