Ուկրաինայի Բելգորոդ-Դնեստրովսկի քաղաքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին կվերաբացվի 2018 թվականին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանը նոյեմբերի 16-ին այցելել է Օդեսայի մարզի Բելգորոդ-Դնեստրովսկի քաղաք, որտեղ հանդիպել է քաղաքապետ Ալլա Գինակի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր հյուպատոսը շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ընդունելության համար՝ նշեց տեղական մակարդակով ապակենտրոնացված համագործակցության հաստատման և զարգացման կարևորությունը, ինչպես մշակույթի, այնպես էլ առևտրատնտեսական և զբոսաշրջության ոլորտներում:

Ալլա Գինակն իր հերթին պատրաստակամություն հայտնեց վերոնշյալ ոլորտներում համագործակցության կապակցությամբ՝ հատուկ ընդգծելով իր ջերմ բարեկամական հարաբերությունները հայերի հետ:

Հանդիպման ընթացքում խոսվեց քաղաքի պատմամշակութային հուշակոթողների, հատկապես՝ ռեստավրացիայի փուլում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին Հայ Առաքելական եկեղեցու մասին (14-15 դդ.), որի վերաբացումը նախատեսվում է 2018 թ.: Քննարկվեց նաև քաղաքի պուրակներից մեկը «Հայկական զբոսայգի» անվանակոչելու հնարավորությունը:

Զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացման շրջանակներում քաղաքապետի կողմից առաջարկություն եղավ Հայաստանից և Ուկրաինայից տուրիստական կազմակերպությունների ներկայացուցիչների փոխադարձ այցեր կազմակերպել։

Ապակենտրոնացված համագործակցության համատեքստում Բելգորոդ-Դնեստրովսկիի քաղաքապետը առաջարկեց բարեկամության և համագործակցության մասին հուշագիր կնքել Հայաստանի որևէ քաղաքի հետ և նաև ցանկություն հայտնեց մոտ ժամանակներս այցելել Հայաստան:

Այնուհետև, Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսը այցելեց Բելգորոդ-Դնեստրովսկիի Սուրբ Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցի և ծանոթացավ վերանորոգման աշխատանքներին:

Տեղեկանք․ Հայ Առաքելական եկեղեցու վերանորոգման աշխատանքներն իրականացվում են Ուկրաինայի Հայերի Միության փոխնախագահ Լևոն Գուլյանի նախաձեռնությամբ և օդեսաբնակ բարերար Ֆելիքս Պետրոսյանի հովանավորությամբ»:

Հայերեն Русский

Թուրքիայի ԱԳՆ-ն բարձր է գնահատում երկու հանցագործների արտահանձնման գործում Հայաստանի ցուցաբերած համագործակցությունը

Հրանտ Դինքի հիշատակը հարգել են այնտեղ, որտեղ նա սպանվել է 18 տարի առաջ

Շախմատի առաջնություններում կայացել են 6-րդ տուրի պարտիաները

Կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձ Հայաստանից արտահանձնվել է Թուրքիա. ՀՀ ԱԳՆ

Վրացական իշխող կուսակցության պատգամավորը հայտարարել է, որ ընդդիմությունը ցանկանում է չեղարկել Guns N'Roses-ի համերգը

Մայր Տաճարում աղոթք է կատարվել Բաքվում պահվող հայ գերիների համար

Դոնալդ Թրամփը ողջունել է  ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը

ԱՄՆ-ում TikTok-ն անհասանելի է դարձել օգտատերերին

Վրաստանում մի խումբ ցուցարարներ են ձերբակալվել իրավապահների պահանջին չենթարկվելու համար

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի