Դի Կապրիոն և Թոմ Հենքսը կաջակցեն Հայաստանի մանուկների հիմնադրամի բարեգործական երեկոյին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) տոներին ընդառաջ՝ սիրով հայտարարում է ամենամեծ բարեգործական միջոցառման՝ 14-րդ ամենամյա դրամահավաք-երեկոյի մասին։

Ամեն տարի Հիմնադրամի աջակիցները հավաքվում են Նյու Յորքում՝ մասնակիցը լինելու երկար սպասված ու աստղային երեկոյի։ Բարեգործական այս միջոցառմանն իրենց աջակցությունն են հայտնում աշխարհահռչակ մարդիկ՝ Լեոնարդո Դի Կապրիոն, Թոմ Հենքսը, Արիանա Գրանդեն, Քլոյի Քարդաշյանը, Քոնան Օ Բրայանը, Թինա Ֆեյը և այլք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հիմնադրամից, հանդիսավարը «էմմի» և «Թոնի» մրցանակների դափնեկիր դերասանուհի Անդրեա Մարտինն է։ Գալա-երեկոյի ընթացքում արվեստի բացառիկ գործերի աճուրդը վարելու է հանրաճանաչ Սայմեն դե Պյուրին։ Լուռ աճուրդին ներկա են լինելու ճանաչված արվեստագետներ և դիզայներներ, առաջարկվելու է կոկտեյլ, ընթրիք, մասնակիցները վայելելու են կենդանի ջազ կատարում, իսկ Հայաստանից ժամանած տաղանդավոր երեխաները հանդես կգան հատուկ ելույթներով։

Որպես տուրք ժամանակակից ներաձևությանը՝ այս տարվա գալայի կոմիտեն հիացմունք է հայտնում հագուստի մոդելավորող Պատրիսիա Ֆիլդին՝ նրան պարգևելով «COAF-ի մարդասիրական մրցանակը»։ Հյուրերը առաջինը կլինեն, որ կդիտեն նրա վերջին հավաքածուն։

Հայաստանի մանուկներ հիմնադրամի 14-րդ ամենամյա դրամահավաք-երեկոն անցկացնելու է շաբաթ՝դեկտեմբերի 16-ին՝ Նյու Յուրքի ժամանակով երեկոյան 18։00-23։30-ը, «Չիփրիանի» սրահում։ Շուրջ 400 հյուրերի, աստղերի, բլոգերների և լրագրողների մասնակցությամբ երեկոն կհեռարձակվի սոցիալական մեդիայով։ Հյուրերից յուրաքանչյուրն անվճար նվեր-փաթեթ կստանա՝ լի մեր առատաձեռն հովանավորների կողմից տրամադրված բարիքներով։

Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումն սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 44 համայնքների ավելի քան 67,000 բնակիչները:

2015 թ. սկսած՝ COAF-ը մշակել և իրագործում է նոր տեսլական՝ ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովելու գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: ՍՄԱՐԹ-ը կդառնա զարգացման օրինակելի մոդել և կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:

Հայերեն العربية English Русский

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-22/10/26

Ասիական ինդեքսներ - 22/10/26

Անձանց տվյալները, որոնց վերաբերյալ որոշումներ են կայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրություն չսկսելու մասին, գաղտնի են. Դատախազությունը պարզաբանում է

Ֆրանսիայում գրանցվել է Շամոնդա վիրուսով մարդու վարակման առաջին դեպքը

Բուլղարիայում մեկնարկել է Պլովդիվի գիտության փառատոնը. BTA

Կենսաչափական նոր համակարգի ներդրումը ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում ամենածավալուն ռեֆորմն է․ Նելլի Դավթյան

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը «Կինոդարան» հարթակի թիմի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

ՀԷՑ-ի բաշխման ցանցի նոր բաժանորդ դառնալու հայտերի թիվը 2026 թվականին կտրուկ աճել է

Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը

Պուտինը Ուիթքոֆին չի հանձնել ուկրաինական կարգավորման վերաբերյալ առաջարկներ պարունակող փաստաթղթեր. Պեսկով