Կառավարության ծրագրերն իրականացնելու պարագայում հաջորդ տարի մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի աճ կլինի. նախարար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթե կառավարությանը հաջողվի իրականացնել նախատեսված ծրագրերը, երկրում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի աճ կարձանագրվի: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: «Եթե կարողանանք իրականացնել մեր ծրագրերը, ապա 2018թ. մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն, որ այսօր կազմում է շուրջ 3 հազար 600 դոլար, կավելանա շուրջ 300 դոլարով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Արամյանը:

Դրան գումարած՝ նախարարն արձանագրում է, որ Հայաստանում արդեն իսկ սպառման աճ է նկատվում, ինչը խոսում է այն մասին, որ կառավարությունը գնում է ճիշտ ճանապարհով: «Այս տարվա առաջին եռամսյակում տնային տնտեսությունների սպառումն աճել է շուրջ 6 տոկոսով, իսկ երկրորդ եռամսյակում՝ շուրջ 11 տոկոսով: Սա նշանակում է, որ մարդիկ սկսել են ավելի շատ սպառել: Տնային տնտեսությունը սկսում է սպառել ավելի շատ այն պայմաններում, երբ ունի եկամուտների աճ կամ ունի դրական սպասումներ ապագայի նկատմամբ: Երբ մարդու մոտ այս երկուսը բացակայում են, ինքը գնում է սպառման կրճատման, ինչը մեզ մոտ եղել է 2015-2016թթ»,- մանրամասնեց նախարարը:

Հայերեն English

Երևանում կայացավ Արքայազն Թալալի անվան մրցանակաբաշխությունը՝ 1 միլիոն դոլար մրցանակային ֆոնդով

ԱՄՆ-ում մահացել է Վենեսուելայի նախագահին առնչվող քրեական գործը քննող դատավորը

Եվրամիությունը հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից. լրատվամիջոց

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա