Տնտեսություն

Կառավարությունը հավանություն տվեց ՌԴ-ից 100 մլն դոլարի վարկային համաձայնագիրը վավերացնելու նախագծին

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը հավանություն տվեց ՌԴ-ից 100 մլն դոլարի վարկային համաձայնագիրը վավերացնելու նախագծին

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հավանությունտվեց 2017թ. հոկտեմբերի 24-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ Հայաստանի Հանրապետությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի վավերացման օրենքի նախագծին: ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Զաքարյանը նշեց, որ համաձայնագրով Ռուսաստանը Հայաստանին տրամադրում է 100 մլն դոլարի պետական արտահանման նոր վարկ՝ռուսական արտադրությանժամանակակիցսպառազինությանևտեխնիկայի ձեռքբերման,մատակարարումներիֆինանսավորմանհամար:

Համաձայնագրի դրույթների հիման վրա ՀՀ պաշտպանության նախարարության և «Ռոսոբորոնէկսպորտ» ԲԲԸ միջև կստորագրվեն առանձին պայմանագրեր վերոնշյալ ժամանակակից սպառազինության և տեխնիկայի՝ ՀՀ-ին տրամադրելու կարգի, ժամկետների, այդ ռազմական տեխնիկայի կիրառմանը վերաբերող տեղեկատվության տրամադրման պայմանների, կողմերի պարտավորությունների, դրա նորոգման և տեխնիկական սպասարկման պարտավորությունների, ձեռքբերման համար վճարումների և այլ հարցերի վերաբերյալ:

Միաժամանակ, ՀՀ կառավարությունը համաձայնագիրը վավերացնելու մասին Հայաստանի Հանրապետությանօրենքինախագիծը համարեց անհետաձգելի:

Ռուսաստանի Դաշնության կառավարության հետ 2015թ. հունիսի 26-ին ստորագրվել էր սպառազինություն ձեռք բերելու համար 200 մլն դոլարի վարկային համաձայնագիր, որն այժմ գործում է:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում