Life

Գիտնականները բացահայտել են աղի անսպասելի վնասը

1 րոպեի ընթերցում

Գիտնականները բացահայտել են աղի անսպասելի վնասը

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտնականների միջազգային խումբը պարզել Է, որ մեծ քանակություններով սեղանի աղի գործածումը կաթնասունների մոտ հանգեցնում Է աղիքային միկրոֆլորայի փոփոխությունների: Դա, իր հերթին, կարող Է դառնալ տարբեր հիվանդությունների զարգացման պատճառ: Հետազոտողների հոդվածը հրապարակված Է Nature հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կենսաբաններն անալիզի են ենթարկել այն մկների կղանքների նմուշները, որոնք մի քանի շաբաթվա ընթացքում ունեցել են աղի նորմալ (NSD) կամ բարձր պարունակությամբ (HSD) սննդակարգ: Գիտափորձի արդյունքները ցույց են տվել, որ 14-րդ օրը որոշ մանրԷահիմքերի պատկանող մանրԷների քանակը HSD խմբի մեջ նվազել Է:

Հետազոտողները հաջորդակարգել են (պարզել են ԴՆԹ-ում նուկլեոտիդների հաջորդականությունը) այն միկրոօրգանիզմների համագենը, որոնք իրենց վրա են կրել աղի բարձր պարունակության ներգործությունը: Պարզվել Է, որ դրան առավել ենթակա են լինում Lactobacillus murinus մանրԷները, որոնք արգելակում են աուտոիմունային Էնցեֆալոմիելիտի (ուղեղի բորբոքման) եւ հիպերտենզիայի զարգացումը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում