Հասարակական

Մոսկվայի Հաղթանակի թանգարանում բացվել է Հովհաննես Բաղրամյանի կիսանդրին

2 րոպեի ընթերցում

Մոսկվայի Հաղթանակի թանգարանում բացվել է Հովհաննես Բաղրամյանի կիսանդրին

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի Մեծ Հայրենական պատերազմի կենտրոնական թանգարանում նոյեմբերի 10-ին տեղի է ունեցել Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից՝ հավելելով. «Կիսանդրին Հայաստանի Հանրապետության նվերն է Ռուսաստանի Դաշնությանը՝ Խորհրդային Միության կրկնակի հերոսի 120-ամյակի կապակցությամբ։

Հովհաննես Բաղրամյանի կիսանդրին բացվել է Հաղթանակի թանգարանի կենտրոնական սրահում՝ խորհրդային հրամանատարների պանթեոնում, որը ոգեկոչում է Հայրենականի հերոսների սխրագործությունը։

Հաղթանակի թանգարանում բրոնզե քանդակի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, Հաղթանակի հրամանատարների հետնորդները, ռուսաստանյան հասարակական և գիտական ու մշակութային ոլորտի հայտնի գործիչներ ու հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ:

Միջոցառման շրջանակներում հնչեցին մեծն Կոմիտասի ստեղծագործությունները ՌԴ ՌԾՆ Ն.Ա.Ռիմսկի-Կորսակովի անվան Կենտրոնական համերգային նվագախմբի կատարմամբ (ղեկ․՝ Ալեքսեյ Կարաբանով):

Թանգարանի Փառքի սրահում կայացավ նաև «Հաղթանակի ճանապարհ» լուսաձայնային ինստալյացիայի ցուցադրությունը՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմի հիմնական իրադարձություններին:

Հաղթանակի թանգարանում Հ.Բաղրամյանի բրոնզե կիսանդրու տեղադրման նախածեռնողը ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն է: Քանդակի հեղինակներն են՝ Միսակ Մելքոնյանը և Աշոտ Թադևոսյանը»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում