Մոլդովայի նախագահը հայկական կոնյակի բույրն անմիջապես զգաց. նա կնոջ հետ այցելել էր Երեւանի կոնյակի գործարան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի կոնյակի գործարանի «Արարատ» թանգարանի նախագահական անցուղին համալրվեց եւս մեկ անվանական տակառով: Նոյեմբերի 9-ին պաշտոնական այցով առաջին անգամ Հայաստան ժամանած Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի եւ նրա կնոջ՝ Գալինա Դոդոնի այցի հաջորդ կանգառը Երեւանի կոնյակի գործարանն էր, որտեղ նրանք ծանոթացան հայկական Արարատ կոնյակի պատմությանը եւ արտադրական գործընթացին:

«Կոնյակի բույրն արդեն զգացվում է»,-գործարան մտնելիս ասաց նախագահ Դոդոնը եւ ուղեկցող խմբի հետ շարժվեց դեպի գործարանի սրահները:

Իգոր Դոդոնը կանգ առավ «Խաղաղության տակառի» մոտ, որը հիմնադրվել է 2001 թվականին ի պատիվ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի: Գործարանի էքսկուրսավարը հյուրերին ներկայացրեց, որ տակառում հնեցվում է Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջեւ կնքված զինադադարի տարին խորհրդանշող 1994 թվականի կոնյակի սպիրտ: Այն կոչվում է «խաղաղության», քանի որ կբացվի միայն արցախյան հակամարտության կարգավորումից հետո:

Նախագահ Դոդոնն իր ստորագրությունը թողեց գործարանի հուշագրքում:

Մոլդովայի ղեկավարը տպավորված էր, ինչը փաստեց նաեւ գործարանի «Արարատ» թանգարանի մենեջեր Առնո Թադեւոսյանը, ով ուղեկցում էր հյուրերին այցի ընթացքում, ինչպես նաեւ համտեսի ժամանակ: Իգոր Դոդոնն իսկապես ոգեւորված էր. նա լուսանկարեց իր անվանական տակառը:

«Նախագահին ներկայացրինք հայկական կոնյակագործության պատմությունը, նաև այն, թե ինչ տեղ են զբաղեցնում Երեւանի կոնյակի գործարանը և «Արարատ»-ը Հայաստանում եւ ոչ միայն: Համտեսեցինք կոնյակը, կիսվեցինք տպավորություններով եւ ճանապարհեցինք նրանց»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Առնո Թադեւոսյանը, ով նախագահին նվիրեց գործարանի բացառիկ շարքից նրա ծննդյան տարեթվին համապատասխան կոնյակ:

«Կարծում եմ՝ եթե ընկերություն այցելում է որեւէ երկրի առաջնորդ, դա արդեն իսկ խոսում է տվյալ ընկերության կարգի մասին»,-եզրափակեց գործարանի ներկայացուցիչը:

Հայերեն English Русский

Նիկոլ Փաշինյանը հերքել է Ալեն Սիմոնյանի հետ անձնական խնդիրներ ունենալու մասին խոսակցությունները

Փաշինյանն Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չի տեսնում

ԱԺ փոխնախագահի թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը

ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ

Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը

Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր

ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը

Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել

Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան