Հետախուզման գործընթացում թույլ տրված էական խախտումների փաստերով քրգործեր են հարուցվել

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ դատախազությունում 2017թ. մայիսին ստեղծված աշխատանքային խմբի կողմից աննախադեպ ծավալով ուսումնասիրվել է անցած 17 տարվա ընթացքումհետախուզական աշխատանքներիիրականացման, դրանց օրինականության նկատմամբ դատախազական հսկողության վիճակը: ՀՀ դատախազության՝ հոկտեմբերի 27-ին կայացած կոլեգիայի նիստում մանրամասն քննարկվել էին նախաքննական և օպերատիվ-հետախուզական մարմինների կողմից հետախուզական աշխատանքների կազմակերպման և իրականացման գործընթացում թույլ տրված խախտումներն ու թերությունները, դրանց նկատմամբ դատախազական հսկողության բացերը, և ՀՀ գլխավոր դատախազի կողմից տրվել էին դրանք հնարավորին արագ վերացնելուն և էական խախտումներ թույլ տված պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու ուղությամբ միջոցներ ձեռնարկելու հանձնարարություններ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Արդյունքում ուսումնասիրությամբ բացահայտված՝ հետախուզական աշխատանքների կազմակերպման և իրականացման ընթացքում պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից ծառայողական պարտականությունները չկատարելու կամ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու մի քանի դեպքերով հարուցվել են քրեական գործեր: Մասնավորապես՝

  1. ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով 2016թ. սեպտեմբերի 29-ին որոշում է կայացվել Գ. Պ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին և հայտարարվել է հետախուզում: Հետախուզում հայտարարելու մասին որոշման կատարումը նույն օրը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնին, որտեղ կազմվել է հետախուզական գործ:

Հետախուզվողը 2016թ. հոկտեմբերի 24-ին ՀՀ մուտք գործելիս հայտնաբերվել է ՀՀ ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի կողմից և նույն օրը ներկայացվել է ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժնի օպերլիազորին: Վերջինս հետախուզվողին չի ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին, այդ մասին քննիչին չի տեղեկացրել, այլ նույն օրը հետախուզումը դադարեցնելու և հետախուզական գործը կարճելու մասին որոշում է ուղարկել ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն, որտեղ հետախուզական գործը հաշվառումից հանվել է, իսկ գործով վարույթը շարունակել է մնալ կասեցված՝ մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չլինելու հիմքով:

  1. ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 2010թ. ապրիլի 1-ին կայացված որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող ամբաստանյալ Հ. Գ.-ի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը փոփոխվել է, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում, իսկ քրեական գործով վարույթը կասեցվել է:

Նշված որոշման հիման վրա ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնում կազմվել է հետախուզական գործ:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում հարուցված քրեական գործով 2011թ. դեկտեմբերի 15-ին որոշում է կայացվել Հ. Գ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հետախուզում հայտարարելու մասին որոշումը կատարման համար ուղարկվել է ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժին:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014 թվականի հուլիսի 18-ի որոշմամբ հանցագործությամբ պատճառված վնասը և հաշվարկված տույժերն ու տուգանքները հատուցելու հիմքով քրեական գործով վարույթը կարճվել է:

Նշված որոշման հիման վրա հետաքննության մարմնի կողմից Հ. Գ.-ի նկատմամբ հետախուզումը դադարեցվել է, մինչդեռ վերջինս հետախուզվող է հանդիսացել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության քննիչի վարույթում գտնվող քրեական գործով:

Արդյունքում, նշված քրեական գործով Հ.Գ.-ի նկատմամբ փաստացի հետախուզում չի իրականացվել:

  1. Ավազակություն կատարելու ենթադրյալ դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնում հարուցված քրեական գործով 2000թ. նոյեմբերի 3-ին որոշում է կայացվել Ա. Ա.-ին որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորում և հայտարարվել է հետախուզում: Հետախուզում նախաձեռնողի կողմից «ՍԷԿՏ» համակարգի միջոցով հետախուզվող Ա. Ա.-ի՝ ՀՀ-ում գտնվելու հանգամանքը ստուգելու արդյունքում պարզվել է, որ նա 2012թ. դեկտեմբերի 14-ին հատել է ՀՀ պետական սահմանը:
  2. 2009թ. ապրիլի 7-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Աբովյանի քննչական բաժանմունքում հարուցված քրեական գործով որոշում է կայացվել Խ. Հ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում: 2009թ. ապրիլի 9-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնում կազմվել է հետախուզական գործ:

ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից 2015թ. ընթացքում վարույթն իրականացնող մարմնից բազմիցս պահանջվել է ներկայացնել մեղադրյալի վերաբերյալ պարսկերեն լեզվով փաստաթղթեր, նկատի ունենալով, որ պարզվել է հետախուզվողի գտնվելու վայրը: Սակայն համապատասխան պաշտոնատար անձանց կողմից նշված փաստաթղթերն այդպես էլ չեն ներկայացվել և հնարավոր չի եղել կազմակերպել հետախուզվողի տեղափոխումը ՀՀ:

Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված վերոհիշյալ առերևույթ հանցագործությունների առթիվ 2017թ. նոյեմբերի 8-ին ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազների կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր, որոնց նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

Հայերեն

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը