Հայաստանի կառավարությունը պատրաստ է բարենպաստ պայմաններ ստեղծել հնդիկ գործարարների համար. Սերժ Սարգսյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի իշխանությունները շատ դրական են տրամադրված, նրանք ցանկություն ունեն զարգացնելու հայ-հնդկական հարաբերությունները: Այս մասին հնդկական «DD news»-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Հայաստանի կառավարությունը պատրաստ է բարենպաստ պայմաններ ստեղծել հնդիկ գործարարների համար, նույնիսկ օրենսդրական մակարդակով: Մենք պատրաստ ենք հարկային արձակուրդներ տրամադրել այն ձեռնարկություններին, որոնք Հայաստանում կարտադրեն և կարտահանեն: Այս տարի սկսել ենք ազատ տնտեսական գոտու կառուցումը Իրանի հետ սահմանին, այն շատ կարևոր հանգամանք է դեպի Իրան արտահանումը դյուրացնելու տեսանկյունից: Հայաստանում հաջողությամբ գործում է «Մերիդիան» ազատ տնտեսական գոտին, որտեղ զբաղված են ոսկերիչները, ադամանդագործները: Ունենք «Ալյանս» ազատ տնտեսական գոտին, որտեղ գործում են ժամանակակից տեխնոլոգիաներով զբաղվող ընկերություններ: Նախորդ տարի էլ ունեցանք առաջին հայկական հեռախոսը: Շատ հետաքրքիր է այսպիսի գոտիներում աշխատելը, բիզնես կազմակերպելը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանը Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիի հրավերով նոյեմբերի 2-ին աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստան: Այցի շրջանակներում Նախագահը հանդիպումներ է ունեցել երկրի բարձրագույն ղեկավարության՝ վարչապետ Նարենդրա Մոդիի, նախագահ Ռամ Նաթ Քովինդի և փոխնախագահ Վենկայա Նայդուի հետ: Հանրապետության Նախագահը մասնակցել է «Համաշխարհային պարեն. Հնդկաստան-2017» համաժողովի լիագումար նիստին և դրա շրջանակներում նախատեսված նույն խորագրով միջազգային սննդարդյունաբերության ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը: Սերժ Սարգսյանը հանդիպում ունեցել նաև Հնդկաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հայերեն English Русский

Նեթանյահուն հայտնել է ԱՄԷ կատարած իր գաղտնի այցի մասին

OpenAI-ը չեղարկել է իր նոր ԱԲ մոդելի թողարկումը՝ անվտանգության մտավախությունների պատճառով

Թրամփը հերքել է տեղեկությունները, թե ինքն Իրանին առաջարկել է պատժամիջոցների մեղմացում

Հայաստանը հաստատակամ է լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը. Արփինե Սարգսյանը հանդիպել է ԵՄ Խորհրդի COEST աշխատանքային խմբի պատվիրակությանը

Ռուբիոն Լիբանանի վարչապետի հետ քննարկել է Իսրայելի հետ կնքված եռակողմ շրջանակային համաձայնագրի իրագործումը

«Ռոսատոմը» Հայաստանի հետ համագործակցում է «Նաիրիտ» նախագծի ուղղությամբ. Լիխաչով

Նոր աշխարհակարգի ձևավորման ճանապարհին ուժի սկզբունքը ավելի որոշիչ դեր ունի, քան նախկինում ձևավորված կանոնները. քաղաքագիտական տեսակետ

Ռուբիոն հայտարարել է բրիտանական ավիաբազայում տեղի ունեցած միջադեպում օտարերկրյա հետքի մասին

Վեդի համայնքին կվերադարձվի 515 հա մակերեսով հողատարածք. Դատախազության պետշահերի հերթական հայցը բավարարվել է

Իրանի խորհրդարանն արագացված կարգով կքննարկի Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալու հարցը