Սպորտ

Թաեքվոնդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հայ մարզիկները նվաճել են երկու մեդալ

1 րոպեի ընթերցում

Թաեքվոնդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հայ մարզիկները նվաճել են երկու մեդալ

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսի Լարնակա քաղաքում կայացած թաեքվոնդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում (Մ17) հայ մարզիկները նվաճել են երկու մեդալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի Հանրապետության թաեքվոնդոյի հավաքականի անդամ 59 կգ քաշային Ռոման Հայրապետովն իր քաշային կարգում դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ 68 կգ քաշային Անդրանիկ խաչատրյանը՝ դարձել է առաջնության բրոնզե մեդալակիր:

Թաեքվոնդոյի հավաքականը մրցավայր էր մեկնել հոկեմբերի 30-ին ավագ մարզիչ Զորայր Մեկինյանի գլխավորությամբ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում