Տնտեսություն

Նախանշված ներդրումային ծրագրերի մասով մինչև տարեվերջ լինելու է 100 տոկոսին մոտ ցուցանիշ. Կարեն Կարապետյան

1 րոպեի ընթերցում

Նախանշված ներդրումային ծրագրերի մասով մինչև տարեվերջ լինելու է 100 տոկոսին մոտ ցուցանիշ. Կարեն Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վստահեցնում է, որ հայտարարված ներդրումների իրականացման մասով բոլոր ծրագրերը կյանքի են կոչվելու: Հրավիրված ասուլիսում վարչապետը նշեց, որ այս տարվա առաջին 8 ամիսների ընթացքում կառավարության խոստացած շուրջ 850 մլն դոլար ներդրումների 45 տոկոսը կատարվել է:Կանխատեսված 850 մլն ներդրումներից 8 ամիսներին կատարվել է376 մլնը՝ 45 տոկոսը: Դրանք ներառում են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ներդրումները, դրանցում ներառված են տարբեր գերատեսչությունների կողմից իրականացվող պետական, այդ թվում՝ վարկային կամ դրամաշնորհային իրականացվող ներդրումները և այլն:

Վարչապետի խոսքով՝ ԱՎԾ հրապարակած պաշտոնական տվյալները չեն կարող կորելացվել կառավարության կողմից հնչեցված ներդրումային ծավալների հետ, քանի որ դրանք վերաբերում են միայն օտարերկրյա ներդրումներին, չեն ներառում պետական ծրագրերը: «Այստեղ կան թվեր, որ համընկնում են, կան տվյալներ, որ չեն համընկնում: Ես ձեզ ուզում եմ հավաստիացնել, որ այս ծրագրերը, որոնք նախանշել ենք, մինչև տարվա վերջ հիմնականում իրականացնելու ենք: Այսինքն՝ մենք այստեղ ունենալու ենք 100 տոկոսին մոտ ցուցանիշ, եթե ոչ 100 տոկոս»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում