Տնտեսություն

Մեղրիում ստեղծվող ազատ տնտեսական գոտին ԵԱՏՄ երկրների համար կբացի մեծ հնարավորություններ. ՀՀ Նախագահ

1 րոպեի ընթերցում

Մեղրիում ստեղծվող ազատ տնտեսական գոտին ԵԱՏՄ երկրների համար կբացի մեծ հնարավորություններ. ՀՀ Նախագահ

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Իրանի հետ սահմանին՝ Մեղրիում ստեղծվող ազատ տնտեսական գոտին կարող է ԵԱՏՄ երկրների համար ստեղծել մեծ հնարավորություններ:«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին«ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

«Մենք Իրանի հետ սահմանին՝ Մեղրիում, Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների համաձայնությամբ ստեղծել ենք ազատ առևտրի գոտի, և հաշվի առնելով այն փաստը, որ հակառակ կողմում ևս գործում է ազատ տնտեսական գոտի, այստեղ, իհարկե, առկա են մեծ հնարավորություններ: Մենք ԵԱՏՄ-ի շրջանակում բանակցություններ ենք վարում իրանական կողմի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրման շուրջ: Ես կարծում եմ, որ մոտ ժամանակներս բանակցությունները կհասնեն արդյունավետ ավարտի, և մենք կստորագրենք համաձայնագիրը: Այստեղ ևս, իհարկե, Իրանը մեծ շուկա է, 80 միլիոնանոց վճարունակ շուկա, որտեղ առկա է այն արտադրանքի անհրաժեշտությունը, որն արտադրվում է ԵԱՏՄ երկրներում»,- ասել է ՀՀ Նախագահը:

Հարցին՝ արդյոք Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագիրը կստորագրվի հաջորդ տարի՝ ՀՀ Նախագահն ասել է, որ իր կարծիքով, խոսքը գնում է ոչ հեռու ամիսների մասին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում