ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դանակով զինված անձը հոկտեմբերի 30—ին հարձակվել է Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզի աշխատակիցների վրա:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ ահազանգը ստացվել է 16.25-ին:
Ոստիկանության օպերատիվ խումբն այժմ տեղում աշխատում է: Զինված տղամարդը պատանդ է վերցրել աշխատակիցներին եւ երեխաներին: Զոհերի եւ վիրավորների մասին տեղեկատվություն դեռեւս չկա: