ՀՌՕ-ի զինծառայողներն ամփոփիչ ստուգումը հանձնելուց հետո 100 կմ երթ են կատարել դեպի մշտական տեղակայման կետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) Հայաստանում տեղակայված ռազմակայանի ավելի քան 1000 զինծառայող «Կամխուդ» և «Ալագյազ» զինավարժարանների դաշտային պայմաններում ամփոփիչ ստուգումը հանձնելուց հետո 400 միավոր ռազմական տեխնիկայով 100 կմ երթ է կատարել դեպի մշտական տեղակայման կետ։

Երթուղում ռազմական ավտոմոբիլային և զրահատանկային տեխնիկայի վարորդներն ու վարորդ-մեխանիկները հաղթահարել են լեռնային գետեր, քարի և փայտի արգելապատնեշներ, բարձրլեռնային պայմաններում լեռնային կտրտված տեղանքի վտանգավոր և բարդ տեղամասեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՌՕ-ի մամուլի ծառայությունից, վերադրաձի ընթացքում վարորդները կիրառել են արագընթաց մայրուղում մանևրման հնարքներ, երթուղու 50 տոկոսն անցել շարասյան կազմում առավելագույն և նվազագույն թույլատրելի արագություններով՝ երկարատև վերելքներով, էջքերով և կտրուկ շրջադարձերով լեռնային ոլորաններում։

Շարասյան կազմում տեղաշարժի ընթացքում զինծառայողները կատարել են ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության հնարքներ, հետ մղել պայմանական դիվերսիոն խմբերի հարձակումներ, որոնք կիրառել են թունավոր քիմիական նյութեր;

Մի-8ՄՏ և Մի-24Պ զույգերով գործող ուղղաթիռային խմբերն օդից ապահովել են Կովկասում ռուսաստանյան զորամիավորման ստորաբաժանումների՝ Գյումրու ռազմական կայազորի մշտական տեղակայման կետ վերատեղակայման կրակային աջակցությունը և անվտանգությունը։

Հայերեն Русский

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը