Քաղաքականություն

Քաղաքական ապաստան տրամադրելու լիազորությունը կվերապահվի կառավարությանը. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը

1 րոպեի ընթերցում

Քաղաքական ապաստան տրամադրելու լիազորությունը կվերապահվի կառավարությանը. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Քաղաքական ապաստանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Օրինագծին միաձայն կողմ քվեարկեց 94 պատգամավոր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ`նախագծով առաջարկվող փոփոխությունները միտված են օրենքը սահմանադրական բարեփոխումներով պայմանավորված իրողություններին համապատասխանեցնելուն: Այսուհետ քաղաքական ապաստան տրամադրելու լիազորությունները նախագահական ինստիտուտից տեղափոխվում են կառավարության դաշտ:

Քաղաքական ապաստան տալու քաղաքական կարևորությունը հաշվի առնելով, քաղաքական ապաստան տրամադրելու 3-ամսյա ժամկետը փոխարինվում է 6-ամսյա ժամկետով, որովհետև կարող են լինել դեպքեր, որոնց քննարկումները պահանջեն մեծածավալ աշխատանք:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում