Տնտեսություն

ԵԱՏՄ-ում հիմնվելու են միասնական բրենդներ ու ձեռնարկություններ

1 րոպեի ընթերցում

 ԵԱՏՄ-ում հիմնվելու են միասնական բրենդներ ու ձեռնարկություններ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրասիական տնտեսական միության ամրապնդման համար կիրականացվեն միասնական նախագծեր տնտեսության իրական հատվածում։ Այս մասին հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի(ԵԱՏՀ)կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը միության միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ։ «Մենք երկրների կառավարությունների ղեկավարների հետ պայմանավորվել ենք, որ այդ թեման ևս կլինի կոլեգիայի ուշադրության կենտրոնում։ Քննարկման կներկայացվեն եվրասիական բրենդների ստեղծման ու միասնական ձեռնարկությունների հիմնման պիլոտային նախագծեր»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ ՝ ասաց Տիգրան Սարգսյանը։

Երևանում հոկտեմբերի 24-25-ին անցկացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։ Մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի կառավարության ղեկավարները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի(ԵԱՏՀ)կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում