ՊԵԿ պատվիրակությունը ներկայացրել է «Թվինինգ» ծրագրի արդյունքները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մաքսային ծառայության պատվիրակությունը՝ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանի գլխավորությամբ, աշխատանքային այց է կատարել Ֆինլանդիայի Հանրապետություն: Ֆինլանդիայի մաքսային ծառայության պաշտոնակիցների հետ հանդիպմանը քննարկվել են մաքսային ոլորտին առնչվող հարցեր, մասնավորապես՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Թվինինգ» ծրագրի արդյունքները: Վերջինը Ֆինլանդիան և Լիտվան համատեղ Հայաստանում սկսել են իրականացնել 2012 թվականից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Դիտարկվել են նաև մաքսային ոլորտում երկու երկրների համագործակցության տարբեր ուղղությունների, մասնավորապես՝ համատեղ ուսումնական ծրագրերի, իրավախախտումների կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացման արդյունքները: Ուսումնասիրվել են Ֆինլանդիայի և Ռուսաստանի միջև սահմանային անցման կետում գործառնական ընթացակարգերը և աշխատանքների կազմակերպման տեխնոլոգիական սխեման՝ ՀՀ սահմանային անցման կետերում միջազգային լավագույն փորձը ներդնելու նպատակով: Սկանդինավյան այս երկիրը սահմանային հսկողության իրականացման և հսկողության բոլոր գերատեսչությունների համատեղ աշխատանքի կազմակերպման մեծ փորձ ունի, ուստի Հայաստանի և Ֆինլանդիայի գործընկերները պայմանավորվել են շարունակական դարձնել հետագա համագործակցությունը:

Հայերեն

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ

Իսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն

Ռուբեն Ռուբինյանն ու Տոնե Կայզերը կարևորել ենք համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Ընթացիկ տարում Մոլդովայի համալսարաններ է ընդունվել 31 երկրից ավելի քան 2400 ուսանող. Moldpres

Հոկտեմբերի 30-ի միջոցառումների անոնս

ԱՀԿ-ն հայտնել է, որ Եմենում հակամարտության սրումից ի վեր զոհերի թիվը հասել է 1677-ի

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացել են Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին և Հանրապետության հրապարակի 100-ամյակին նվիրված միջոցառումները

Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը