Նախագահը հանդիպել է «Սահմանադրական դատարանների դերը սահմանադրական վեճերի հաղթահարման գործում» թեմայով խորհրդաժողովի մասնակիցների հետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 20-ին թեյի սեղանի շուրջ հանդիպում է ունեցել հոկտեմբերի 19-21-ը Երեւանում անցկացվող «Սահմանադրական դատարանների դերը սահմանադրական վեճերի հաղթահարման գործում» թեմայով երևանյան 22-րդ միջազգային խորհրդաժողովի մասնակիցների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին և կարևորել սահմանադրական արդարադատության խնդիրների քննարկմանը նվիրված խորհրդաժողովը, որը Նախագահի համոզմամբ, յուրաքանչյուր տարի դառնում է առավել ընդգրկուն հարթակ սահմանադրական արդարադատության արդիական հարցերի քննարկման ու սահմանադրական դատարանների, միջազգային կազմակերպությունների և եվրոպական կառույցների միջև համագործակցության հնարավոր եզրերի բացահայտման համար:

Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ ՀՀ սահմանադրական դատարանը կազմավորման պահից ի վեր ակտիվորեն ներգրավված է փոխգործակցության զարգացմանն ուղղված այդպիսի գործընթացներում:

Այն փաստը, որ խորհրդաժողովն իր հարկի տակ է հավաքել բարձր որակավորում ունեցող բազմաթիվ մասնագետների, ըստ Սերժ Սարգսյանի, խոսում է նման ձևաչափով համագործակցության պահանջվածության մասին: Նախագահը նշել է, որ անմիջական շփման միջոցով փոխգործակցությունը ամենալավ ձևն է համատեղ և արդյունավետ լուծումներ գտնելու ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող խնդիրների համար, ինչպես նաև փորձի փոխանակում իրականացնելու:

Այս համատեքստում Նախագահ Սարգսյանը խոսել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) և այլ եվրոպական կառույցների հետ ձևավորված փոխգործակցության մասին, որի շնորհիվ տարիներ շարունակ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը միտված բարեփոխումներ են անցկացվում: Նախագահը խոսել է նաև 2015թ. Հայաստանում կայացած սահմանադրական փոփոխությունների մասին, որը մեկնակետ դարձավ Հայաստանի պետական կառավարման և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ճանապարհին:

Միջազգային խորհրդաժողովի մասնակիցները շնորհակալություն են հայտնել Նախագահին ջերմ ընդունելության և խորհրդաժողովի կազմակերպիչներին՝ Երևանում միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելու համար: Նրանք նշել են, որ անցած երկու օրերի ընթացքում խորհրդաժողովի շրջանակներում բավականին արդյունավետ երկխոսություն է ծավալվել, որի ժամանակ անդրադարձել են մասնագիտական տեսանկյունից մի շարք արդիական հարցերի, այդ թվում՝ իշխանությունների տարանջատմանը, ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդմանը, սահմանադրական դատարանների դերակատարությանը ժողովրդավարական համակարգերում և այլն:

Խորհրդաժողովի մասնակիցները պատրաստակամություն են հայտնել շարունակելու մասնագիտական ոլորտում սերտ շփումներն ու համագործակցությունը:

Հայերեն English Русский

Հայտնի է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում

Երևանում կանցկացվի գեղարվեստական լուսանկարչության առաջին միջազգային համաժողովը

Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

«Արզնի կաթնամթերք»-ի կաթի և կաթնամթերքի արտադրական գործունեությունը կասեցվել է

Սեպտեմբերի 26-ի միջոցառումների անոնս

Եվրոպայի հանցակցությունն Իրանի դեմ պատերազմում անպատասխան չի մնա. Ղարիբաբադի

ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանում Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման կազմակերպչական հարցերը

Արարատ Միրզոյանն ու Նասեր Բուրիտան քննարկել են Հայաստանի և Մարոկկոյի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները

Բուլղարիայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը ձգտում է դառնալ ԵՄ-ի կայունության և ապագայի կարևոր օղակ. BTA

Թրամփը Սիի հետ հանդիպումը որակել է «արդյունավետ»՝ նշելով, որ հսկայական մասշտաբի իրադարձություններ են սպասվում