Իտալացի ներդրողը պիցցայի արտադրության խթանմամբ Սյունիքում ապահովելու է որակյալ սնունդ եւ աշխատանքի պայմաններ

2 րոպեի ընթերցում

ԿԱՊԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալացի ավագ խոհարարՆիկոլա Դի Մաուրոն Հայաստան է ժամանել Հռոմից՝ Սյունիքում հատուկ պայմաններում սառեցված կիսաֆաբրիկատ պիցցայի արտադրություն հիմնելու նպատակով: Նրա խոսքով՝ այստեղ է ոչ միայն ապահովելու սննդի բարձր որակ, այլեւ ստեղծելու այնպիսի պայմաններ, որպեսզի աշխատակիցներն աշխատեն որակյալ պայմաններում:

«Վերջին մեկ տարվա ընթացքում ես Սյունիքում աշխատել եմ նոր նախագծի վրա: Պիցցան արտահանվելու է եվրասիական շուկա: Կիսաֆաբրիկատ պիցցան պատրաստվելու է իտալական ձևով, սակայն բացառապես տեղական մթերքով: Փորձելու ենք մթերքը ձեռք բերել Սյունիքի մարզի հարակից տարածքներից, ինչը կնպաստի ընկերության ֆինանսական տնտեսմանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց իտալացի խոհարարը, ով Իտալիայում եւ Ռուսաստանում ունի մի շարք ռեստորաններ:

Նա տեղեկացրեց, որ նախատեսվում է գործարանում 1 ամսվա ընթացքում արտադրել մոտ 250.000 պիցցա: Գործարանում 1 գծային արտադրամասում նվազագույնը կլինի 50 աշխատող, իսկ առավելագույն աշխատատեղերի քանակը 3 գծային արտադրամասում՝ 150 աշխատող:

«Մենք արտադրության ավտոմատացումը փորձել ենք հնարավորինս նվազեցնել, որպեսզի ստեղծենք ավելի շատ աշխատատեղեր: Գործարանում աշխատելու են որակավորված մասնագետներ: Գործարանը պատրաստվել է միջազգային ստանդարտներին համապատասխան ամենաբարձր սարքավորումներով: Արտադրամասի տեխնիկան ամբողջովին իտալական է, որը կապահովի ամենաբարձր արդյունքը: Սննդի մշակումը նույնպես կլինի բարձր որակով»,- ասաց Նիկոլա Դի Մաուրոն՝ տեղեկացնելով, որ ապրանքատեսակների սպառման շուկան հիմնականում Ռուսաստանն է, ինչպես նաև Իրանի մի հատվածը:

«Ես որոշեցի այս ծրագիրը Սյունիքում իրականացնել՝ հաշվի առնելով տեղական իշխանությունների պատրաստակամությունը և տեղացիների նկատմամբ նրանց ուշադրությունը: Մարզի ղեկավարությունը փորձում է տեղի բոլոր խնդիրներին լուծում տալ, ինչն արտերկրյա բիզնեսի համար շատ կարևոր գործոն է»,-եզրափակեց նա:

Հայերեն English

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան