Գիտնականները բացատրել են բաժանված ծնողների երեխաների ֆենոմենը
2 րոպեի ընթերցում

Մասնագետներն ուսումնասիրել են շվեդական ամուսնական գրանցումները՝ հատկապես ուշադրություն դարձնելով այն զույգերի բաժանությունների վիճակագրությանը, որոնցում երկուսի ծնողներն Էլ ամուսնալուծված են եղել:
Պարզվել Է, որ բաժանությունների հաճախականությունը ամենաբարձրն Է եղել այն զուգընկերների շրջանում, որոնց ծնողները նույնպես ավելի վաղ բաժանվել Էին: Այս կապը, ինչպես նշել են գիտնականները, հիմնականում բնորոշ Է կենսաբանական, այլ ոչ թե որդեգրված ծնողների համար: Այս հանգամանքը, հեղինակների կարծիքով, մատնանշում Է գենետիկական գործոնները, որոնք ազդում են մարդկանց բաժանությունների հաճախականության վրա:
Հոգեբանների շրջանում տարածված Է այն տեսակետը, որ երեխաներն ընդօրինակում են իրենց ծնողների վարքագծի հիմնական շաբլոնները: Նոր ուսումնասիրությունը ցույց Է տալիս, որ երեխաների վարքագծի մի քանի առանձնահատկությունների համար պատասխանատու կարող են լինել ոչ միայն հոգեբանական ու սոցիալական, այլեւ գենետիկական գործոնները: