Տնտեսություն

Ամսական մինչեւ կես մլն քանակով 12 տեսակի պիցցա. իտալացիները Կապանում կբացեն պիցցայի գործարան

2 րոպեի ընթերցում

Ամսական մինչեւ կես մլն քանակով 12 տեսակի պիցցա. իտալացիները Կապանում կբացեն պիցցայի գործարան

ԿԱՊԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կապանում իտալացի գործարարների ջանքերով բացվելու է պիցցայի գործարան, որն ունենալու է 30-100 աշխատատեղ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Միտքը իտալացի գործարար Նիկոլա Դի Մաուրոյինն է, ով նախապես ցանկացել է գործարան հիմնել Երեւանում, սակայն քննարկումների արդյունքում որոշվել է Կապանը: Վահե Հակոբյանի խոսքով՝ գործարանի բոլոր աշխատակիցները եւ մասնագետները լինելու են Հայաստանից, մեծամասնությունը՝ Սյունիքի մարզից:

«Սա բավականին լուրջ գործարան է: Տարածքը իտալացիներն արդեն վարձակալել են, վերջնական աշխատանքներն ենք անում: Սարքավորումները բերվել են Իտալիայից»,-ասաց մարզպետը՝ ընդգծելով, որ արտադրության հիմնական ծավալն արտահանվելու է Ռուսաստան:

«Սկսելու են 200 հազար հատից եւ հասցնելու են ամսական կես միլիոնի, պատրաստվելու է 12 տեսակի պիցցա»,-ասաց Վահե Հակոբյանը՝ տեղեկացնելով, որ ընդհանուր ներդրումները կազմել են 300 հազար դոլար: Պիցցաները լինելու են կիսաֆաբրիկատ, պատրաստելու համար կպահանջվի միայն դնել ջեռոցը: Սյունիքի զարգացման եւ ներդրման հիմնադրամը նույնպես ցուցաբերել է իր աջակցությունը:

Ծրագրի հաջողության դեպքում նախատեսվում է ընդլայնել գործարանի արտադրությունը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում