Ադրբեջանական սկանդալում ներգրավված անհատները պետք է համապատասխան ատյանների առաջ կանգնեն. ԵԽ պատգամավոր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոռուպցիայի, գումարների լվացմանն առնչվող ապօրինի գործողություններում ներգրավված բոլոր անհատները պետք է հետաքննվեն, ներառյալ՝ «Ադրբեջանի լվացքատան» դեպքը, որում նաեւ բուլղարացի անհատի անուն է շրջանառվում: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի, մարդու իրավունքների ենթահանձնաժողովի անդամ, բուլղարացի քաղաքական գործիչ Անդրեյ Կովաչեւը:

«Եթե կան նրանց ներգրավվածության մասին վկայող ծանրակշիռ ապացույցներ, ապա այդ անհատները պետք է համապատասխան ատյանների առաջ կանգնեն: Դատարանները պետք է ապահովեն, որ ֆինանսական, քաղաքական ոլորտներում իրականացված քրեական գործողությունները օրենքի համաձայն ենթարկվեն պատասխանատվության անաչառ դատավորների կողմից:

Կոռուպցիան եւ գումարների լվացումը խնդիրներ են, որոնք սովորաբար ունենում են միջսահմանային ազդեցություն, հետեւաբար միջազգային հանրությունը պետք է ամբողջապես պայքարի դրանց դեմ»,-ասաց ԵԽ պատգամավորը: Հիշատակելով հայտնի «Պանամայի փաստաթղթեր»-ի հետ կապված սկանդալը՝ Անդրեյ Կովաչեւը նշեց, որ Եվրամիության մակարդակով փորձում են պայքարել կոռուպցիայի դեմ:

«Ես կոչ եմ անում անհապաղ կիրառել զրո հանդուրժողականության քաղաքակություն հարկային հանգրվանների եւ գումարների լվացման դեպքերի պարագայում՝ թափանցիկության միջազգային ստանդարտները բարձրացնելու համար: Խրախուսում եմ խորը միջազգային համագործակցությունը՝ պարզելու այն ընկերությունների սեփականությունը, որոնք օգտագործվում են որպես հարկերից խուսափելու խողովակներ, կեղծիքի, անօրինական առեւտրի, կապիտալ հոսքերի, գումարների լվացման եւ կոռուպցիայի համար»,-ասաց ԵԽ բուլղարացի պատգամավորը՝ ընդգծելով, որ հետագայում նմանատիպ դեպքերը կարող են կանխվել խիստ, սակայն օրինական գործողություններ կիրառելու եւ դատարանների անաչառությունն ապահովելու դեպքում:

«Ավելին, կոռուպցիայի եւ գումարների լվացման դեմ պայքարին պետք է աջակցի ոչ միայն կառավարությունը, այլեւ ` միջազգային, հասարակական կազմակերպությունները, որպեսզի ապահովված լինեն թափանցիկությունը եւ արդարությունը»,-եզրափակեց նա:

Սյուզի Մուրադյան

Հայերեն English Русский

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից