Արա Խզմալյանը ՌԴ-ն Հայաստանի համար մեծ զբոսաշրջային շուկա է համարում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը Հայաստանի համար ամենամեծ զբոսաշրջային շուկաներից է և այդտեղ ամենօրյա աշխատանք տանելու անհրաժեշտություն կա մեր երկրի ճանաչելիությունը բարձրացնելու համար: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ զբոսաշրջության զարգացման հիմնադրամի տնօրեն Արա Խզմալյանն` ամփոփելով Մոսկվայում տեղի ունեցած «ОТДЫХ 2017» ամենամյա միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի արդյունքները:

«Պետական ծրագրի մեծ մասը ուղղված է մարկետինգային միջոցառումներին, որոնք նպատակ ունեն մեր երկիրը ճիշտ դիրքավորել բոլոր տիրույթներում: Առհասարակ համացանցում մեր երկիրը բարենպաստ դիմագծով չի ներկայանում, այնինչ մենք շատ գրավչություն ունենք, շատ առավելություն ունենք բազմաթիվ երկրների համեմատ: Այսօր մեր գերագույն խնդիրն այդ առավելությունների մասին իրազեկելն է»,-ասաց Արա Խզմալյանը:

Նա կարևոր համարեց այն, որ այս տարի արդեն Ռուսաստանի քաղաքացիները կարողանում են ժամանել Հայաստան ներքին անձնագրերով, սակայն փաստն այն, որ քչերը գիտեն այդ մասին:

«Մեր նպատակն է իրազեկել քաղաքացիներին այդ հնարավորության մասին, իսկ դա լուրջ խթան է հենց Հայաստանն ընտրելու համար: Ես զրուցում էի ռուս զբոսաշրջիկների խմբի հետ, նրանք համացանցից էին իմացել ներքին անձնագրերի մասին և եկել Հայաստան: Նրանք խոստովանում էին, որ դա լուրջ դրդապատճառ եղավ հենց Հայաստանն ընտրելու»,-ավելացրեց Արա Խզմալյանը:

Նա ընդգծենք, որ որքան էլ խոսենք բացթողումների մասին, փաստն այն է, որ շատերը Հայաստանից գնում են դրական տպավորություններով և Հայաստան վերադառնալու խոստումով: Ըստ նրա` այստեղ մեծ դեր ունի ժողովրդի հյուրընկալությունը, մարդասիրությունը, մասնավոր հատվածի հսկայական ջանքը:

Խոսելով «ОТДЫХ 2017» ամենամյա միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսից` Արա Խզմալյանը նշեց, որ կոնկրետ արդյունքները, կնքված պայմանագրերը, ձեռքբերված պայմանավորվածությունները պարզ կլինեն մասնակից տուրօպերատորների հաշվետվությունից հետո:

«Մեր խնդիրն է հնարավորինս լիարժեք տեղեկատվություն տալ Հայաստանի մասին, համապարփակ ներկայացնել բոլոր ուղղությունները` արկածային տուրիզմ, խոհանոցային մշակույթ, թանգարաններ, պատմամշակութային վայրեր: Մեր նպատակը տեղեկատվական բացի լրացումն է»,-հավելեց Արա Խզմալյանը:

Սեպտեմբերի18-ին Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի ղեկավար Արա Խզմալյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա մասնակցելու «ОТДЫХ 2017» ամենամյա միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին: ՀՀ ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը և Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ, ՄԱԶԾ-իկողմից իրականացվող «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի և Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության հետ համագործակցությամբՌուսաստանի ողջ տարածքում իրականացրեցին լայնածավալ պրոմո արշավ «Եկեք Հայաստան» (“Let’s Armenia”) խորագրով:

Փակ միջոցառման շրջանակներում Հայաստանից մեկնած 14 առաջատար զբոսաշրջության ոլորտի մասնագետները 30 րոպեների ընթացքում ներկայացրել են Հայաստանի հիմնական զբոսաշրջային ուղղությունները, խոսել են լեռնադահուկային հանգստավայր Ծաղկաձորի մասին, նշել Ջերմուկի առողջարանների առավելությունները, ինչպես նաև ծանոթացրել հայերի հնագույն մշակույթին և կենցաղին:

Հայերեն English

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը

Վարչապետը հանդիպել է պաշտոնավարման 6-ամյա ժամկետն ավարտող ՍԴ նախագահի հետ

Հայաստանի ԱԳՄԱ նախարարը ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ համագործակցության ընդլայնումը

Արենիում հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել. համայնքին կհատուցվի 385 հազար դրամ

Արագածում և Դարբնիկում ոստիկանները հայտնաբերել են չմակնշված ալկոհոլ ու ծխախոտ, ինչպես նաև 800 լիտր դիզվառելիք

ՄԻՊ աշխատակազմը պարզաբանել է հաստատության անգործության մասին պնդումներն ու Պաշտպանին դիմելու պահանջները

Հոկտեմբերի 13-ի միջոցառումների անոնս

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն Իրանի դեսպանի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու ԹՐԻՓՓ նախագիծը

IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ

Միջազգային կառույցներում աշխատանքի բազմամյա փորձառությամբ Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ