Հայ փրկարարները Բոսնիա և Հերցեգովինայում կմասնակցեն ՆԱՏՕ-ի վարժանքներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ 22 փրկարար ծառայողներ սեպտեմբերի 22-ին մեկնեցին Բոսնիա և Հերցոգովինա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի Աղետների արձագանքման համակարգման եվրաատլանտյան կենտրոնի (EADRCC) կողմից կազմակերպվող «Բոսնիա և Հերցեգովինա 2017» խորագրով վարժանքին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, տարերային աղետների հետևանքների վերացման 18-րդ միջազգային դաշտային վարժանքին այս տարի մասնակցում է 30 երկիր: «Բոսնիա և Հերցեգովինա 2017» վարժանքին ՀՀ ԱԻՆ պատվիրակության կազմում են ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման ու փրկարարական ուժերի վարչությունների աշխատակիցները, «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչը, ինչպես նաև՝ ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ջրափրակարարները և Շիրակի ՄՓՎ հրշեջ-ընդհանուր պրոֆիլի փրկարարները:

Նմանատիպ միջազգային դաշտային վարժանքները տարբեր երկրների փրկարարների միջև փորձի փոխանակման մեծ հնարավորություն են: Վարժանքի ծրագրով նախատեսված են համատեղ քննարկումներ և տարբեր գործնական հավաքներ:

Համաձայն վարժանքի սցենարի՝ Բոսնիա-Հերցեգովինայի հյուսիս-արևելքում հորդառատ անձրևներից վարարել են գետեր, ակտիվացել են սողանքներ, ապա գրանցվել է երկրաշարժ՝ հանգեցնելով մարդկային և նյութական մեծ կորուստների:

ՆԱՏՕ-ի Աղետների արձագանքման համակարգման եվրաատլանտյան կենտրոնը (EADRCC) ամեն տարի կազմակերպում է նմանատիպ վարժանքներ: 2010 թ. վարժանքն անց է կացվել Հայաստանում, որին մասնակցել է 20 երկիր:

Հայերեն English Русский

Հանրապետականները կաշխատեն զսպել Թրամփին և հետ պահել իրենց վարկանիշը նվազեցնող քայլերից. քաղաքագետի վերլուծությունը

ԱԲ-ն զարգանում է ավելի արագ, քան մարդիկ հասցնում են հասկանալ դրա կարևորությունն ու ռիսկերը. Բուչալտերի մրցանակի դափնեկիր

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել` 40 քաղաքացու

Մարգուս Ցահքնան Արարատ Միրզոյանին շնորհել է Էստոնիայի արտաքին գործերի նախարարության «Արժանիքների խաչ» առաջին աստիճանի շքանշան

Թրամփը հայտարարել է, որ ՀԴԲ-ն ուսումնասիրում է Nvidia-ի գործադիր տնօրենի հետ կապված գործը

Թրամփը խոստացել է աջակցել Հեգսեթին, եթե նրան իմփիչմենթի ենթարկեն

ՆԳՆ և գործընկեր կառույցների համակարգված աշխատանքի շնորհիվ COP17 համաժողովն անցկացվել է անվտանգության բարձր մակարդակի ապահովմամբ և առանց միջադեպերի

Հայաստանում կան փակ ավտոճանապարհներ

ՀՀ վարչապետը ժամանել է Ֆրանսիա

ՌԴ ԱԽ քարտուղարը ողջունել է Ռուսաստանի և Վրաստանի առևտրատնտեսական կապերի զարգացումը