Վիգեն Սարգսյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը սեպտեմբերի 21-ին ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, որի կազմում էին Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալոունը և Ջեքի Սփիըրը, ինչպես նաև կոնգրեսականներ Աննա Էշուն, Թուլսի Գեբրդը և Ջիմ Սենսենբրեները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանը կոնգրեսականներին է ներկայացրել պաշտպանության ոլորտում ՀՀ և ԱՄՆ միջև իրականացվող համագործակցության ծրագրերը: Մասնավորապես, բարձր գնահատելով երկու պետությունների միջև ձևավորված քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունները և ռազմական գերատեսչությունների միջև առկա ավանդական գործնական կապերը, ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է միջազգային խաղաղապահության, ռազմական կրթության, տարբեր ոլորտներում խորհրդատվական և փորձագիտական աջակցության և այլ ուղղություններով ԱՄՆ կողմից տրամադրվող օժանդակության կարևորությունը ՀՀ զինված ուժերում ընթացող բարեփոխումների և զինված ուժերի փոխգործունակության ամրապնդման գործում:

Հյուրերի խնդրանքով պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակին, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից վարվող ռազմատենչ քաղաքականությանն ու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Կոնգրեսականներն իրենց հերթին ՀՀ պաշտպանության նախարարին են ներկայացրել Արցախ կատարած այցի արդյունքները և պատրաստակամություն հայտնել շարունակել ջանքեր գործադրել ինչպես հայ-ամերիկյան միջպետական հարաբերությունների զարգացման, այնպես էլ ԼՂ հիմնախնդրի խաղաղ և արդարացի կարգավորման ուղղությամբ:

Հայերեն English Русский

Վահան Կոստանյանը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի տեղակալի հետ

Ֆրանսիայում Սահմանադրական խորհուրդն արգելափակել է սոցիալական ցանցեր երեխաների մուտքն արգելող օրենքը

Պապիկյանը ծանոթացել է ՊՆ-ին մատուցվող հոգեբանական ծառայությունների ընթացիկ զեկույցին

Մեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվել

ՇՄ նախարարությունը շարունակում պլաստիկ արտադրանքի սահմանափակումներին ընդառաջ իրազեկման աշխատանքները

Խորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժել

Բանակում մահվան դեպքերի վիճակագրությունը խեղաթյուրվում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս մեկ հողատարածք

Պետգույքի կոմիտեի տնօրինմանն են փոխանցվել ապօրինի ծագում ունեցող գույք, տրանսպորտային միջոց և բաժնետոմս

Աշխարհի առաջատար մի շարք բուհերում սովորած Դավիդ Թավադյանը նշանակվել է Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ