Արցախ

Արցախն արժանի է միջազգային ճանաչման. կոնգրեսական Փալոուն

1 րոպեի ընթերցում

Արցախն արժանի է միջազգային ճանաչման. կոնգրեսական Փալոուն

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախը, փաստացի լինելով անկախ պետություն, իսկապես արժանի է միջազգային ճանաչման: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ մասին Հայաստանում Արցախի Հանրապետության մշտականներկայացուցչությունումՆախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոունը: Բակո Սահակյանը նրան ու ևս երկու կոնգրեսականի շնորհեց երախտագիտութան մեդալներ:

«Հանդիպումը շատ արդյունավետ ենք համարում: Երախտապարտ ենք, որ մեզ հանձնվեցին պետական պարգևներ: Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի Արցախի միջազգային ճանաչման գործընթացն առաջ ընթանա: Մեր գործընկերներից մեկը եղել է այնտեղ, մենք նույնպես այցելելու ենք»,- ասաց ԱՄՆ կոնգրեսականը՝ հաստակակամություն հայտնելով, որ պետք է ջանքեր գործադրվեն տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման ուղղությամբ:

«Արցախի հայկական լինելը շատ կարևոր է տարածաշրջանում այդ խաղաղությունն ու կայունությունն ապահովելու համար»,- եզրափակեց նա:

Հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Ջեքի Սփիր Կանչելյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 17-ին Հայաստան է ժամանել Միացյալ Նահանգների կոնգրեսականների ներկայացուցչական պատվիրակությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում